tonakan-plav

Եռացրած ջրով լի 6- լիտրանոց կաթսայի մեջ 3 ճաշի գդալ աղի հետ լցնել 1,5 կգ բրինձ, թողնել այնքան եփվի, որ բրինձը մի քիչ փափկի, հետո շրջել փլավքամիչի մեջ: 0,5 կգ յուղը հալեցնել, առաջին կեսը լցնել կաթսայի մեջ, դրա վրա լցնել ջրքամված բրինձը, 15 րոպե թողնել մարմանդ կրակին, մինչեւ սկսի գոլորշի բարձրանալ, ավելացնել յուղի մյուս մասը:

Մաքուր սրբիչը դնել կաթսայի բերանին եւ կափարիչով փակել: 1 ժամ 20 րոպե մարմանդ կրակին թողնելուց հետո վերցնել:

700 գ չամիչը յուղի մեջ դաղել, քիչ ջրով եփել 0,5 կգ ծիրանի չիրը, մի քիչ շաքար ավելացնել, խառնել չամիչին, 3-4 սերկեւիլ մաքրել, բաժանել չորս մասի, 1 կգ մանր խնձորը լվանալ, կորիզները հեռացնել, մեջը լցնել մի փոքր շաքարավազ եւ սերկեւիլի հետ դնել ջեռոց` խորովելու:

Փլավը բուրգի պես լցնել մեծ սկուտեղի մեջ, չամիչը լցնել վրան, գդալով մեջտեղը փոս անել, 3-4 հատ խնձոր մաքրել, հում վիճակում մանր կտրտել այդ փոսի մեջ, խորոված խնձորն ու սերկեւիլը մեկընդմեջ շարել ափսեի շուրջը, փոսի միջի խնձորի վրա սպիրտ լցնել, մատուցելիս լույսը հանգցնել եւ սպիրտն այրել: