havov kerakurner

Հավը խաշել, արգանակը քամել, դնել կրակին: Նախապես լցնել (2 ժամ առաջ) գոլ ջրով լվացած եւ աղաջրում թրջած բրինձը (1 ճաշի գդալ աղ 1 լիտր ջրին), թողնել հինգ րոպե եռա, կիսաեփ վիճակում բրինձը քամել, վրան մի փոքր ջուր լցնել եւ նորից քամել:

Կաթսայի հատակին լավաշ փռել, վրան լցնել բրինձը եւ կարագը, բերանը ծածկել սրբիչով, ապա կափարիչով ամուր փակել, շատ մեղմ կրակով եփել 1,5-2 ժամ: Երբ պատրաստ լինի, շուռ տալ մեծ ափսեի մեջ, եզրերին շարել կարմրած լավաշը եւ կտրատած հավը: