vochxari mis_lolikov1 կգ ոչխարի միսը կտրատել եւ կես բաժակ յուղով կարմրացնել: Ավելացնել 2 գլուխ մանր կտրտած սոխ, 1 թեյի գդալ կարմիր պղպեղ: Աղալ, ավելացնել 1,5 բաժակ տաք ջուր:

Երբ միսը եփվի, ավելացնել 700 գրամ լոլիկ: Եփել թույլ կրակով եւ հետեւել, որ լոլիկը չտրորվի:
Կրակից վերցնել, վրան շաղ տալ կես կապ մանր կտրտած մաղադանոս: