sacivi-havi-msovԵփել 1 հավ (1-1,5 կգ): Սառը վիճակում մանր կտրատել: Հավի կտորները թեթեւակի տապակել 1 գլուխ սոխի հետ:

Վերցնել երկու բաժակ մաքրած ընկույզ, երկու անգամ աղալ մսի մեքենայով, 2 պճեղ սխտորը մանր ծեծել, 1/2 թեյի գդալ համեմի սերմը աղալ, 80 գրամ թարմ համեմը մանր կտրատել, վրան դանակի ծայրով մի քիչ ծեծած դարչին, մեկ ճաշի գդալ քացախ ավելացնել, խառնել ընկույզին:
Այս բոլորի վրա լցնել 1 բաժակ հավի արգանակ, աղ եւ հավի կտորների հետ 5 րոպե եփել:
Մատուցել սառը վիճակում: