livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հորթի փափկամիս` 20 գրամtaq-chashatesak

կոնյակ` 25 գրամ

շամպինիոն սունկ` 50 գրամ

կաթնային սերուցք` 120 մգ

սպանախ` 200 գրամ

ձիթապտղի յուղ` 50 գրամ

եգիպտացորենի ալյուր` 5 գրամ

գազար` 5 գրամ

կիտրոն` 5 գրամ

հազար` 5 գրամ

աղ, աղացած պղպեղ` ըստ ճաշակի:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Հորթի ֆիլեն բաժանել երկու հավասար մասերի` համեմել աղով եւ պղպեղով, թակիչով բացել, թավայի մեջ տապակել երկու կողմով: Հետո պատրաստել սոուսը, կաթսայի մեջ լցնել կաթը, վրան ավելացնել մանր կտրատած սունկը, հետո ալյուրը եւ դնել կրակին, եփել այնքան որ դառնա սոուսատիպ զանգված: Ապա ավելացնել կոնյակը եւ վերցնել կրակի վրայից:

ԽԱՎԱՐՏ

Սպանախը լավ լվանալ, խոշոր կտրատել, շոգեխաշել եւ լցնել քամիչի մեջ, որպեսզի քամվի: Թավայի մեջ լցնել ձիթապտղի յուղը եւ տապակել սպանախը` համեմելով աղով եւ պղպեղով: Ձեւավորել գազարով, կիտրոնով եւ հազարով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում