livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

axorjakՈրոշելով անցնել առողջ սննդակարգի` Դուք ոչ միայն պետք է պահեք դիետա, այլ նաեւ պետք է հասկանաք, որ ճիշտ սնվելը կենսակերպ է, որը երկար տարիներ ապահովելու է Ձեր օրգանիզմը բոլոր անհրաժեշտ նյութերով: Առողջ սնունդը ենթադրում է նաեւ լավ մարզավիճակում գտնվելու հնարավորությունը, այսինքն` հիվանդությունների եւ ավելորդ քաշի բացակայությունը: Ձեր ինքնազգացողությունը կլավանա այն չափով, ինչ չափով Դուք Ձեր կյանքից դուրս կնետեք թունավոր մթերքներն ու դրանք կփոխարինեք բնական, առողջ բաղադրիչներով` ճիշտ չափաբաժիններով եւ ճիշտ համադրությամբ:

Սկսեք առողջ սնվելու Ձեր ծրագիրը անընդունելի մթերքներից հրաժարվելով, օրինակ` ալկոհոլից, թեյից, սուրճից, ռաֆինացված շաքարից եւ դրանից պատրաստված մթերքներից, համեմունքներից` կետչուպ, սուր սոուսներ եւ այլն, շատ աղի մթերքներից, օրինակ` չիփսից, աղացած ընկույզից, սպիտակ մաքրած բրնձից, խորոված մթերքից, հագեցած ճարպերից, այդ թվում` կարագից եւ մարգարինից, խոզի մսից, ապխտած սննդից, նրբերշիկից, երշիկից եւ այլ մթերքներից, որոնք պարունակում են կոնսերվանտներ, ներկանյութեր, համի եւ բուրմունքի ուժեղացուցիչներ; ցանկացած պահածոյացված մթերքներից, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքներից, ոչ թարմ մթերքներից:

Վերոնշյալ մթերքները փոխարինեք նմանատիպերով, որոնք որեւէ տեխնիկական մշակման չեն ենթարկվել: Օրինակ, երշիկը կարելի է փոխարինել ջեռոցում տապակած մսով, իսկ ռաֆինացված շաքարը` մեղրով, թխկու օշարակով եւ եղեգի դարչնագույն շաքարով: Ջեմի կամ մուրաբայի փոխարեն կերեք թարմ մրգեր:

Դուք, երեւի, գիտեք ճիշտ սնվելու վերաբերյալ ավելի հաճախ հանդիպող խորհուրդները, որոնց նույնպես անհրաժեշտ է հետեւել.

* Շատ մի՛ կերեք, մի՛ ծանրաբեռնեք ստամոքսը,

* Կերեք միայն այն ժամանակ, երբ քաղց եք զգում,

* Հիմնավորապես ծամեք սնունդը:

Իհարկե, վերոնշյալ կանոններն անհրաժեշտ է պահպանել, եթե որոշել եք ճիշտ սնվել, բայց կխոսենք այն մասին, ինչի մասին հաճախ չի ասվում:

Ձեր ամենօրյա ճաշացանկում սննդի իդեալական չափաբաժին է համարվում` 3/5 ածխաջրեր, 1/5 ճարպեր եւ 1/5 սպիտակուցներ: Օգտակար ածխաջրերը, որոնց թվում են թարմ մրգերը եւ բանջարեղենը, կտան չսպառվող էներգիա: Միրգն օգտագործեք այլ առանձին, այդ թվում` մրգային աղցանի տեսքով: Մրգերի համար լավագույն ժամանակը նախաճաշն է: Թարմ բանջարեղենը խթանում է ստամոքսը սնվելու սկզբում, ուստի, ընդգրկեք ամենօրյա օրապարենում թարմ բանջարեղենից աղցանը` որպես առաջին ճաշատեսակ:

Սպիտակուցը մեր օրգանիզմի շինանյութն է: Դրանց թվում են` սունկը, ընկուզեղենը, արեւածաղկի սերմը, լոբազգիները, կաթնամթերքը: Բուսակերությունը առողջ սնվելու մի մասն է: Բայց եթե չեք կարող ամբողջովին հրաժարվել մսից` որպես սպիտակուցի մատակարարի, ապա փորձեք այն քիչ օգտագործել, եւ շաբաթը երկու անգամ բավական կլինի: Չի կարելի չարաշահել կաթը եւ կաթնամթերքը:   

Ճարպի լավագույն մատակարարը բուսական յուղերն են, որոնցով կարելի է պատրաստել աղցանները եւ երկրորդ ճաշատեսակները: Մի՛ օգտագործեք ճարպերը սննդի ջերմային մշակման ժամանակ: Ջերմային մշակման ժամանակը պետք է սահմանափակ լինի: Շատ մի եփեք մթերքը, պատրաստեք այն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է գրեթե ամբողջովին պատրաստ լինելու համար:

Տապակելը մշակման ամենավնասակար միջոցներից է, սննդի օգտակարությունը պահպանելու համար նրա պատրաստման լավագույն ձեւերից են ջեռոցում թխելը եւ եփելը գոլորշու վրա: Չի բացառվում նաեւ սովորական եփելը: Այն մթերքը, որը կարելի է օգտագործել հում վիճակում, աշխատեք թողնել հում:

Մի՛ մոռացեք նաեւ մթերքների ճիշտ համադրության մասին: Մի՛ խառնեք անհամատեղելի մթերքները. սպիտակուցները` օսլայի, օսլան` ճարպերի, ճարպերը` սպիտակուցների, միրգը, կաթը, սեխը` այլ մթերքների հետ: Ապացուցված է, որ մթերքի այդ տեսակներն ունեն մարսողական տրակտով շարժվելու տարբեր ժամանակ եւ տարբեր ձեւով են մարսվում` պահանջելով միմյանց բացառող ֆերմենտներ:

Եվ վերջում` ջրի մասին: Ջուրը մարդու օրգանիզմի հիմքն է, գետ է, որով օգտակար նյութերը արյան միջոցով ընկնում են տարբեր օրգաններ: Մի՛ խմեք ուտելու ժամանակ. ջուրը լվանում է ստամոքսահյութը, սննդի նորմալ մարսողությունը ընդհատվում է: Խմեք ուտելուց կա՛մ 15-30 րոպե առաջ, կա՛մ 3-5 ժամ հետո: Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել 2-3 լիտր ջուր, որն օգտակար է երիկամների համար, վերացնում է աչքերի տակի սեւ շրջանները, ինչպես նաեւ` օժանդակում է տոքսիններից մասնակի ազատվելուն:


Պատրաստեց Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում