bari

Հորթի հաստ կող` ոսկորով (չալաղաջ), համեմում ենք  եւ երկու կողմից տապակում չոր քարի վրա,  արագ կեղեւապատելուց հետո շարունակում ենք տապակել ձեթով լի տապակի մեջ, ավելացնում  ենք կոնյակ եւ վառում: Միսը դնում ենք ափսեի մեջ,  տապակին ավելացնում ենք կաթնային սերուցք եւ զաֆրան, խառնում ենք, թողնում եռա եւ լցնում ենք մսի վրա: Խավարտը` բրինձ` Արարատ սարի տեսքով, եւ տապակած կարագով չրեր: