livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

15Երգիչ ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆՆ առաջարկում է հայկական ավանդական տոլմա: Ըստ նրա` այս ճաշատեսակը պետք է անպակաս լինի հայկական բոլոր ընտանիքների տոնական սեղաններից:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1 կգ տավարի միս, կարելի է նաեւ 200 գրամ խոզի յուղոտ16
միս ավելացնել, 3 գլուխ սոխ
1 թեյի բաժակ կլոր բրինձ
150 գրամ կարագ
1 ճաշի գդալ տոմատի մածուկ
1 ճաշի գդալ աղ
սեւ եւ կարմիր պղպեղ` ըստ ճաշակի
Կանաչիներ` ռեհան, ծիթրոն, մաղադանոս, համեմ
1 կգ խաղողի տերեւ

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Վերցնել 1 կգ աղացած միս, ավելացնել 3 գլուխ աղացած կամ մանր կտրատած սոխ, մեկ թեյի բաժակ կլոր բրինձ, 150 գրամ կարագ, 1 ճաշի գդալ տոմատի մածուկ, նույնքան աղ, սեւ եւ կարմիր պղպեղ` ըստ ճաշակի: Մսին ավելացնել նաեւ ռեհան, ծիթրոն, համեմ, մաղադանոս եւ սամիթ` մանր կտրատած վիճակում: Այնուհետեւ այդ ամենի վրա լցնել կես թեյի բաժակ գոլ ջուր ու սկսել շաղախել այնքան, մինչեւ դառնա համասեռ զանգված: Թողնել միսը մի քանի րոպե հանգստանա: Այդ ընթացքում բացել խաղողի տերեւները: Այնուհետեւ 1 թեյի գդալի չափով արդեն պատրաստի խճողակը լցնել բացված թփի մեջ ու երկարավուն փաթաթել: Կաթսայի հատակին խաղողի թփեր փռելուց հետո` տոլմաները դասավորել կաթսայում: Երբ կաթսան լցվում է տոլմայով, ավելացնել այնքան գոլ ջուր, որ տոլման գրեթե ծածկվի ջրով, այնուհետեւ ավելացնել երկու թեյի գդալ ձեթ կամ կարագ եւ դնել եփելու: 20 րոպեից տոլման պատրաստ է: Սովորաբար ստուգում են բրնձով. եթե բրինձը եփել է, նշանակում է` տոլման եփել է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում