livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

23Ամերիկաբնակ երգիչ ՀԱՐՈՒԹ ԲԱԼՅԱՆԻ համար այն ամենասիրելի ճաշատեսակն է, սիրում է համտեսել հատկապես հայուհու ձեռքով պատրաստածը:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԵՐԻՆ ՇԵՐՏ

տավարի անյուղ փափուկ միս` 1 կգ

բլղուր` 0.5 լիտրանոց բանկայով

աղ, կարմիր պղպեղ` ըստ ճաշակի:24

ՄԻՋՈՒԿ

յուղոտ միս` 1 կգ

սոխ` 3-4 գլուխ

կտրատած ընկույզ` ըստ ցանկության

աղ, սեւ և կարմիրպղպեղ` ըստ ճաշակի

համեմ, չորացրած ծիթրոն, կարագ:


ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Միջուկի միսը, սոխը, կանաչին աղալ: Միսը դնել եփվելու, վրան մի բաժակ ջուր լցնել: Երբ հեղուկը ցամաքի, վրան լցնել աղացած սոխը: Մի կտոր կարագ դնել, տապակել: Երբ սոխը փափկի, ավելացնել աղացած կանաչին: Կարելի է կտրատած ընկույզ եւ քիմիոն ավելացնել: Համեմել նաեւ աղով, պղպեղով: Վրայի շերտի համար ընտրել փափուկ միս, յուղոտ եւ ջլոտ մասերը հեռացնել: Միսն աղալ երկու անգամ: Բլղուրը թրջել գոլ ջրով, աղ, կարմիր պղպեղ ցանել, խառնել, թողնել տասը րոպե: Վերին շերտը պատրաստելու համար բլղուրը խառնել կարմիր մսին: Եթե հարկ լինի, աղ ցանել: Լավ խառնելուց հետո` ափի մեջ վերցնել բռի չափով բլղուրով միս: Մյուս ձեռքի բութ մատով փոս անել, բութի եւ ցուցամատի օգնությամբ ծեփել գունդը եւ ստանալ դատարկ ձվաձեւ զանգված: Աշխատել, որ քյուֆթայի «պատերը» հնարավորինս բարակ լինեն: Զգուշորեն միջուկ լցնել մեջը, ծայրը փակել: Պետք է ստացվի կիտրոնի նման ձվաձեւ քյուֆթա: Աշխատելիս ձեռքն անընդհատ թրջել:
Քյուֆթաները տապակել առատ յուղի մեջ` մինչեւ կարմրելը: Պատրաստման մեկ այլ, ավելի տարածված եղանակ է աղաջրում եփելը: Եփել այնքան, մինչեւ քյուֆթաները բարձրանան ջրի երես: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում