54Երգահան, գեղանկարիչ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ այս տարի որոշել է իր տոնական սեղանը հարստացնել հետեւյալ ուտեստով` «Զարուհու» ընթերցողներին առաջարկելով հետեւել իր օրինակին.

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

400 գրամ հավի կրծքամիս55
1 լիմոն
աղ եւ սեւ պղպեղ`ըստ ճաշակի
1 կտոր կոճապղպեղ, ծիտրոն

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Տապակում ենք հավի կրծքամիսը, ավելացնում չորացրած ծիտրոն, աղ եւ սեւ պղպեղ: Սոուսի համար` 1 լիմոնի քամած հյութի վրա լցնում ենք նախօրոք կտրատած կոճապղպեղը, ավելացնում 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ, ապա ստացված զանգվածը
լցնում հավի կրծքամսի վրա եւ ըստ ցանկության` զարդարում ձիթապտուղներով: Կարող եք նաեւ մատուցել շոգեխաշած բրոկոլիով` վրան ավելացնելով սոյայի սոուս: