59Հաղորդավար, asekose.am կայքի խմբագիր ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ առաջարկում է տոնական սեղանները զարդարել ձկնային ամենահամեղ ուտեստով.

58Ընտրում ենք միջին չափի ձկներ, թեփուկներից մաքրում եւ լվանում: Փորի մեջ լցնում ենք սոխեռած` համեմված չորացրած համեմով, կարմիր պղպեղով եւ սխտորով. դնում ենք փուռը, աղն` ըստ համի: Լոլիկի մածուկը քիչ ջրում բացում ենք եւ լցնում ձկան վրա: Փռի մեջ եփելուց հետո, երբ ջուրը քաշում է, եւ ձուկը թեթեւ կարմրում, տաք վիճակում մատուցում ենք սեղանին: Ձկան վրա լցնում ենք թարմ մաղադանոս եւ սխտոր: