livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

65ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ առաջարկում է տոնական սեղանները զարդարել այս պասային համեղ ուտեստով, որի պատրաստման համար մեծ ջանքեր չեն պահանջվում:


ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
15 հատ մեծ գլխիկներով շամպինիոններ
64150 գրամ ոսպ
4 ճաշի գդալ պեստո սոուս
2 գլուխ սոխ
3 պճեղ սխտոր
կանաչ սոխ եւ մաղադանոս
աղ, սեւ պղպեղ, բուսական յուղ:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ
Շամպինիոնները լվացեք, անպայման չորացրեք սրբիչով: Հեռացրեք սնկերի ոտիկները, գդալով փորեք միջուկը: Եռացող ջրի մեջ եփեք ոսպը` 5-7 րոպե, ջրի մեջ ավելացրեք նաեւ աղ: Մանր կտրատեք սոխը եւ բուսական յուղի մեջ տապակեք` 1-2 րոպե: Եփած ոսպը լցրեք սոխով թավայի մեջ: Ավելացրեք նաեւ կտրատած կանաչին, սխտորն ու պեստո սոուսը (կարող եք պատրաստի գնել սուպերմարկետներում): Ըստ ճաշակի ավելացրեք նաեւ աղ եւ սեւ պղպեղ: Այս ամենը խառնեք ու վերցրեք
կրակի վրայից` միջուկը պատրաստ է:
Սնկերի վրա աղ ցանեք, լցոնեք միջուկով եւ վրայից մի փոքր պեստո սոուս ավելացրեք: Սնկերը տեղավորեք համապատասխան ամանի մեջ, որպեսզի դնեք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` 25-20 րոպե:
Մատուցեք տաք վիճակում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում