salatԲաղադրությունը`

1 կապ հազար
1 հատ խոշոր գազար
0.5 կապ կանաչ սոխ
0.5 կապ մաղադանոս


0.5 կապ համեմ
0.5 կապ թարխուն
3 ճ/գ ձեթ
1 ճ/գ լիմոնի հյութ
1 ճ/գ քունջութ
աղ, սև պղպեղ


Պատրաստման եղանակը`

1.Հազարը լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի, ապա կտրատել:
2.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել խոշոր քերիչով: Ավելացնել կտրատած հազարի վրա:
3.Սոխը և կանաչիները նույնպես լվանալ սառը ջրով, կտրատել և ավելացնել հազարի վրա:
4.Աղցանի վրա ավելացնել ձեթր, լիմոնի հյութը, սև պղպեղը,աղը, քունջութը: Բոլորը միասին խառնել և մատուցել:
Բարի ախորժակ

ani.lady.am