8 հատ ձու
0.5 բաժակ շաքարավազ
4 ճաշի գդալ կակաո
1 բաժակ ալյուր
0.5 տուփ եփած խտացրած կաթ
150գ կարագ
վանիլին
Ձեւավորման համար` 360գ M&M's կոնֆետներ,
վաֆլե ձողիկներ` շոկոլադե միջուկով
8 ձվի սպիտակուցը հարիչով լավ հարել 0.5 բաժակ շաքարավազի հետ, երբ պնդանա` ավելացնել 2 ճ.գ. կակաո, 8 ձվի դեղնուցը, հարելուց հետո` 1 բաժակ ալյուրը եւ խառնել գդալի օգնությամբ: Կլոր ամանի մեջ յուղաթուղթ փռել, վրան ձեթ քսել խոզանակի օգնությամբ, այնուհետեւ լցնել խմորը: Դնել ջեռոցը եւ եփել 180 աստիճանում` 25 րոպե: Ջեռոցից հանել, թողնել սառչի, մեջտեղից կիսել, վրան կրեմ քսել, կողքերը շարել վաֆլե ձողիկները, իսկ վրան լցնել M&M's կոնֆետները: 1 ժամ դնել սառնարանում, որից հետո կարելի է մատուցել:
ԿՐԵՄ` 150գ կարագը հարիչով հարել 0.5 տուփ եփած խտացրած կաթի հետ, ավելացնել 2 ճ.գ. կակաո, վանիլին:
Բաղադրատոմսը՝ Մարիամ Կաֆյանից