livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

ՆԱՐՆՋԻ ԿԵՂԵՎՈՎ ԼԻԿՅՈՐ

Նարնջի կեղեւի սպիտակ մասերը հեռացնել, միայն դեղին կեղեւները լցնել եռացող ջրի մեջ: Թողնել այնքան մինչեւ փափկի, ապա հանել, լցնել սառը ջրի մեջ, պատրաստել քիչ թանձր շաքարի օշարակ եւ լցնել կեղեւների վրա այնքան, որ լավ ծածկվեն: Օշարակը ներծծվելուց եւ փափկելուց հետո կեղեւները քամել: Այնուհետեւ մի քիչ եռացնել օշարակն ու կրկին  լցնել կեղեւների վրա, թողնել 24 ժամ: Նույնը կրկնել եւս մեկ անգամ: Երրորդ անգամ կեղեւները եւ օշարակը միասին բերանը փակ տարայում շատ քիչ եռացնել, վերցնել կրակից եւ թողնել մի փոքր սառչի, որից հետո կրկին քամել: Քամած օշարակին նույնչափ օղի խառնել եւ լցնել կեղեւների վրա: Ապա լցնել գեղեցիկ տարայի մեջ եւ մատուցել:

 {smooth-scroll-top}

ՍԻՍԵՌՈՎ ՔՈՒՖԹԱ

Սիսեռը թրջել, ամբողջ գիշեր թողնել ջրի մեջ: Առավոտյան կեղեւազրկել, տրորել, ավելացնել մեկ կամ երկու ձվի դեղնուց, մաղադանոս, աղ, պղպեղ, ապա շաղախել: Լավ շաղախելուց հետո կլոր գնդեր պատրաստել եւ տապակել կարագով կամ ձիթայուղով, որից հետո տաք վիճակում մատուցել:

 {smooth-scroll-top}

 

 

ԾԱՂԿԱԿԱՂԱՄԲԻ ՊՅՈՒՐԵ

Նախ 1 գլուխ ծաղկակաղամբը եփել քիչ աղաջրում՝ մինչեւ փափկելը, եւ լցնել քամիչի մեջ: Ապա 2 գլուխ սոխը մանր կտրատել, կարմրացնել յուղով եւ կես ճաշի գդալ ալյուրով: Առանց կրակից վերցնելու ավելացնել 1 թեյի բաժակ տաք կաթ եւ խառնել՝ մինչեւ թանձրանա: 3 ձվի դեղնուցը հարել 2 ճաշի գդալ մանրացրած պանրի եւ 3 ճաշի գդալ յուղի հետ: 3 ձվի սպիտակուցը հարել առանձին՝ մինչեւ փրփրելը: Այնուհետեւ ծաղկակաղամբը մանր կտրատել, խառնել ստացված զանգվածի հետ, ավելացնել մի պտղունց աղ, տեղավորել նախապես յուղած ցածր կրակով կաթսայի մեջ եւ դնել ջեռոցը այնքան ժամանակ մինչեւ երեսը քիչ կարմրի:

Ապա հանել, կտրատել, դասավորել հախճապակյա սկուտեղի վրա եւ մատուցել տաք վիճակում:

 {smooth-scroll-top}

ԼՑՈՆԱԾ ԼՈԼԻԿ

1 կգ ամուր, առողջ լոլիկները լվանալ, կափարիչի ձեւով կտրել կոթունների մասը եւ գդալով հանել միջուկի մի մասը: Կես բաժակ տաքացրած յուղի մեջ տապակել նախապես մանրած 2-3 գլուխ սոխ, այնուհետեւ հաջորդաբար ավելացնել ու թեթեւակի տապակել կես բաժակ բրինձ, 750 գրամ աղացած միս, աղ, սեւ եւ կարմիր պղպեղ: Ստացված խճողակը լցնել լոլիկների մեջ, ծածկել կտրատած գլխիկներով, շարել թավայի կամ այլ ամանի մեջ, վրան ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, գդալով շաղ տալ քիչ յուղ եւ թույլ վառվող ջեռոցում:

Մատուցել այն նույն ամանով, որով եփել եք: Այսկերպ պատրաստված լոլիկները հաճելի է ուտել թթվասերով:

 {smooth-scroll-top}

ԼՈԼԻԿՈՎ, ՁՎՈՎ ԵՎ ՁԻԹԱՊՏՂՈՎ ԱՂՑԱՆ

Լոլիկը կտրատել օղակ-օղակ, կողք կողքի դասավորել ոչ խորը ափսեի մեջ: Յուրաքանչյուր շերտի վրա դնել մեկական ձիթապտուղ, շաղ տալ մանր կտրատած գլուխ սոխ եւ մաղադանոս, ավելացնել բուսական յուղի եւ քացախի խառնուրդ եւ մատուցել՝ զարդարելով ըստ ճաշակի:

 {smooth-scroll-top}

ԼՑՈՆԱԾ ՃՈՒՏ

Մանր կտրատած գլուխ սոխը յուղով կարմրացնել, ավելացնել 200 գրամ տավարի աղացած միս: Հավի մանրացրած փորոտիքը, 2-3 ճաշի գդալ կտրատած պանիրը, կաթի մեջ թրջած ու քամած հացի մի փոքր միջուկը, սեւ պղպեղը, աղը, մանր կտրատած մաղադանոսը լավ խառնել եւ տապակել յուղով: Պատրաստի խճողակը լցնել նախապես մաքրած եւ լվացած հավի մեջ, թավայի մեջ երկու կողմից կարմրացնել, ապա դնել կաթսայի մեջ, վրան լցնել կես բաժակ եռացրած ջուր, ավելացնել սեւ պղպեղ, կաթսան ծածկել կափարիչով եւ եփել թույլ կրակի վրա՝ մինչեւ պատրաստ լինելը:

Մատուցելիս ճուտը կարելի է թեթեւակի ողողել եփելուց հետո ավելացած արգանակի վրա նույնքան գինի ավելացնելով: Որպես խավարտ կարելի է հրամցնել կարտոֆիլի կամ շագանակի պյուրե:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում