livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

Բաղադրիչները` 

300 գրամ ալյուր, baxarj

30 գրամ  կարագ, 

1 ձու,

100 գրամ շաքարավազ,

10 գրամ խմորիչ,

5 գրամ աղ,

70 գրամ ջուր,

15 գրամ խաշխաշ:

Պատրաստման եղանակը

Խմորիչը  լուծել գոլ ջրում, ավելացնել աղ, հալած յուղ, ձվի սպիտակուցը, շաքարավազ եւ լավ խառնել: Սեղանին լցրած բլրաձեւ ալյուրի մեջ փոս անել, լցնել պատրաստած խառնուրդը եւ հունցել 15-20 րոպե: Խմորը թողնել  1 ժամ, որ բարձրանա: Պատրաստի խմորը բաժանել 200  և 100 գրամանոց կտորների: Մեծ կտորներին կլոր բլիթի ձեւ տալ, դնել յուղած թիթեղի վրա, խմորի երեսին ձվի դեղնուց քսել եւ պատառաքաղով ցանցաձեւ գծեր անել: Խմորի փոքր կտորներից ձեւավորել երկար ձողիկներ, երկտակել, պարանի նման ոլորել, կպցնել բլիթի շուրջը, վրան դեղնուց քսել, խաշխաշ ցանել եւ թխել ջեռոցում 20 րոպե:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում