livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

 

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԲԻՍԿՎԻԹ

3 հատ հավկիթ
1 հատ 200 գր շոկոլադե սալիկ
100 գրամ կարագ
3 ճաշի գդալ շաքարավազ
60 գրամ ալյուր
կես թեյի գդալ սոդա

Պատրաստման եղանակը

3 հատ ձուն 3 ճաշի գդալ շաքարավազի հետ լավ հարել: 100 գրամ կարագը շոկոլադե .սալիկի հետ դնել կրակին կամ միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի ստացված զանգվածը հալվի եւ միաձուլվի: Ապա ստացված երկու զանգվածները խառնում ենք իրար տաք վիճակում: Հետո ավելացնում` 60 գրամ ալյուր, կես թեյի գդալ սոդա: Ստացված խառնուրդը կիսով չափ լցնում ենք կեքսի փոքրիկ ամանների մեջ, ապա վրան դնում շոկոլադե սալիկի մի կտոր, վրան լցնում խմորի խառնուրդը եւ դնում ջեռոցը: 10 րոպե  180 աստիճանի տակ ջեռոցում թողնելուց հետո բիսկվիթը պատրաստ է:

 {smooth-scroll-top}

ԿԱԹՈՎ ԼԻԿՅՈՐ

1 լիտր եռացրած կաթ
3 բաժակ շաքարավազ
150 գրամ կակաո
350 գրամ օղի
ըստ ճաշակի` դարչին եւ վանիլ

Պատրաստման եղանակը

Եռացրած կաթը, շաքարավազը, կակաոն, վանիլն ու դարչինը խառնելուց հետո կրակի վրա եփել եւ մինչեւ լուծվելը անընդհատ խառնել: Եփելուց հետո երկու անգամ քամել մառլյայով: Հովանալուց հետո ստացված զանգվածին ավելացնել 350 գրամ օղին:

 {smooth-scroll-top}

ԼԻՄՈՆՈՎ ԼԻԿՅՈՐ

2 հատ կիտրոն
44 հատ բոված սուրճի հատիկ
44 հատ ռաֆինատ շաքար
կես լիտր օղի

Պատրաստման եղանակը

Կիտրոնը ծակծկել պատառաքաղով,  բոված սուրճի հատիկը եւ  ռաֆինացված շաքարը կես լիտր օղու հետ լցնել տարայի մեջ եւ 44 օր թողնել մութ տեղ: Ստացված զանգվածը անընդհատ տարայով խառնել  եւ վերջում քամել մառլյայով:

 {smooth-scroll-top}

ԹԹՈՒ ԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ

500 գրամ թթու կաղամբ
1 գլուխ սոխ
1 թեյի գդալ շաքարավազ
4 ճաշի գդալ ձեթ
կանաչի

Պատրաստման եղանակը

Թթու կաղամբը, սոխը եւ կանաչին մանր կտրատել, ավելացնել շաքարավազ,  ձեթ եւ լավ խառնել:

 {smooth-scroll-top}

ԲՈՂԿՈՎ ԱՂՑԱՆ

1 փոքր ճակնդեղ
1 գազար
1 թթվաշ խնձոր
300 գրամ բողկ
3 ճաշի գդալ թթվասեր, աղ

Պատրաստման եղանակը

Ճակնդեղը, գազարը, բողկը եւ թթվաշ խնձորը կեղեւազրկել, քերել խոշոր քերիչով, աղ ցանել ու խառնել: Իսկ թվասերն ավելացնել մատուցելուց առաջ:

 {smooth-scroll-top}

ԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆ

300 գրամ կաղամբ
1 գազար
3 ճաշի գդալ կանաչ ոլոռ
1 թթվաշ խնձոր
1 վարունգ
1 եփած ձու
100 գրամ մայոնեզ
կանաչ սոխ եւ կանաչի (մաղադանոս, գինձ, սամիթ) եւ աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը, վարունգը, կանաչ սոխը եւ կանաչին, եփած ձուն, թթվաշ խնձորը մանր կտրատել: Ավելացնել խոշոր քերիչով քերած գազարը, կանաչ ոլոռը, աղ ցանել եւ խառնել:

Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:

{smooth-scroll-top}

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում