livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

baxarjԱմանի մեջ  լցնել գոլ  ջուր, որի մեջ նախապես լուծված լինի դրոժ եւ աղ. ավելացնել հալեցրած յուղ, ձու, շաքար  եւ լավ խառնել: Ալյուրը մաղել սեղանի վրա, բլրի ձեւ տալ, մեջը ակոս անել, պատրաստված խառնուրդը լցնել փոսի մեջ եւ 15-20 րոպե խմոր ունցել: Դրանից հետո խմորը ծածկել սրբիչով եւ 1 ժամ թողնել այդպես, այնուհետեւ մի անգամ եւս հունցել եւ   1-1.5 ժամ թողնել, որ խմորը բարձրանա:

Պատրաստի խմորը բաժանել 200 եւ 500 գրամանոց կտորների: Մեծ կտորներին կլոր բլիթի ձեւ տալ, դնել յուղաթերթի վրա, բլիթի երեսին եւ կողերին ձվի դեղնուց քսել եւ պատառաքաղով ցանցաձեւ ակոսիկներ անել:

Խմորի փոքրիկ կտորից երկար լարեր պատրաստել, երկտակել եւ պարանի պես հյուսել: Այդ պարանաձեւ խմորե լարերը շրջանաձեւ կպցնել ջեռոցի մեջ դրած բլիթի շուրջը, ձվի դեղնուց քսել եւ վրան խաշխաշ ցանել: Թխել վառարանի տաք ջեռոցում` 18-20րոպե:

Խմոր- 900 գր. ալյուր, 100 գր. կարագ, 1 ձու, 300 գր. շաքարավազ, 30 գր. դրոժ, 10 գր.  աղ, 200 մլ. ջուր, 1 ձվի դեղնուց, 15 գր. խաշխաշ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում