livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

multՄուլտֆիլմերը հանդիսանում են յուրաքանչյուր մարդու մանկության անբաժանելի մասնիկը։

Մինչ օրս գոյություն ունեն հակասական տեսակետներ կապված մուլտֆիմերի հետ։ Որոշ մանկավարժներ ու ծնողներ դրական են վերաբերվում մուլտֆիլմերին, ոմանք բացասական։

Մանկական հոգեբան Անի Ավանեսյանը  գտնում է, որ երեխաները պետք է սկսեն մուլտֆիլմեր դիտել 3 տարեկանից, քանի որ երեխաների համար 3 տարեկանը համարվում է ճգնաժամային տարիք։ Այդ տարիքում զարգանում են նրա հիմնական հոգեկան ֆունկցիաները. մտածողությունը, երևակայությունը, խոսքը ։

 Երեխայի երևակայության ձևավորմանը մեծապես նպաստում են ուսուցողական մուլտֆիմերը ։ Շատ կարևոր են մուլտֆիլմերի սյուժեները, կերպարները։ Կերպարները պետք է լինեն դրական, և երեխայի մեջ սերմանեն խիզախություն, բարություն, քանի որ այդ տարիքում երեխաներին բնօրոշ է նմանակումը։ Չի թույլատրվում երեխային դիտել այն մուլտֆիլմերը, որտեղ առկա է ագռեսիա, լեզվաբանական աղավաղումներ։ Կարևոր է նաև կերպարի արտաքինը։ Մուլտֆիլմի կերպարը պետք է իրական լինի, քանի որ երևակայական կերպարները ազդում են երեխայի հոգեկան աշխարհի վրա։

Ըստ հոգեբանների` երեխայի վրա դրական ազդեցություն ունեն սովետական մուլտֆիլմերը, քանի որ կերպարների գործողությունները, խոսակցությունները խրատական ազդեցություն ունեն։

Մուլտֆիլմեր խորհուրդ է տրվում դիտել օրվա ընթացքում 2 ժամից ոչ ավել, քանի որ դրանք կլանելու հատկություն ունեն։

Փոքրիկների վրա դրական ազդեցություն ունեն նաև հայկական մուլտֆիլմերը։

Պարզվել է, որ ամենադրական ազդեցություն հայ մանուկների վրա ունի «Գտնված երազը»  մուլտֆիլմը, քանի որ արտահայտում է բարություն, դիմացինին օգնելու պատրաստակամություն, հոգատարություն։ Այն խորհուրդ է տրվում դիտել նաև քնելուց առաջ։

 Երեխայի երևակայության ճիշտ զարգացման համար խորհուրդ է տրվում ոչ թե դիտել մուլտֆիլմ, այլ ընթերցել հեքիաթներ, քանի որ հեքիաթների շնորհիվ նրա մոտ զարգանում է վերարտադրելու ունակությունը։

  Այսպիսով, չկա միանշանակ դրական կամ բացասական վերաբերմունք մուլտֆիլմերի նկատմամբ։ Հարկավոր է խորհրդակցել մանկական հոգեբանի հետ, ճիշտ մուլտֆիլմ ընտրելու համար։


Սաթենիկ Ստեփանյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում