livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

altՍպառողների ասոցիացիայի նախագահը եւ մանկաբույժ, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը կայացած մամուլի ասուլիսին խոսելով մանկական խաղալիքների անվտանգության մասին՝ նշեցին, որ այսօր խաղալիքների պատշաճ մակնշում չի կատարվում, եթե անգամ կա մակնշում, ապա՝ օտար լեզուներով։

«Մանր դետալները չեն նշվում, պատշաճ մակնշումը հիմնականում օտար լեզվով է, տեղական խաղալիքներ գրեթե չկան»,-ասացին  և խորհուրդ տվեցին համոզվելով օրինականության մեջ՝ գերադասել տեղականը, իսկ չինականից, միանշանակ, խուսափել, քանի որ դա չարիք է»:

Մանկաբույժ, ալերգոլոգ Ա. Բաղդասարյանն էլ թեմայի շուրջ ասաց, որ խաղալիք ընտրելիս պետք է հաշվի առնել տարիքին համապատասխանությունը, հատուկ ուշադրություն դարձնել այն երեխաների համար խաղալիք ընտրելիս, ովքեր ունեն խնդիրներ:

«Իրավունքի» այն հարցին, թե ծնողները խաղալիք գնելուց ինչի վրա հատկապես պիտի ուշադրություն դարձնեն, տիկին Բաղդասարյանը պատասխանեց. «Ծնողները նախեւառաջ իրենք պիտի ուշադիր լինեն, ամեն ինչ այդ ուշադրությունից է կախված: Հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների համար խաղալիքները պետք է պիտակավորված լինեն «Փիվիսի ֆրի» մակնշմամբ, մինչև երեք տարեկան երեխաների համար խաղալիքները պետք է զերծ լինեն մանր մասնիկներից, իսկ ալերգիկ երեխաների համար հատուկ պիտակավորման խաղալիքներ ընտրել»,-ասաց նա:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում