livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Հաճելի է, երբ տարեմուտին տոնածառի տակ, կամ էլ` արդեն առավոտյան բարձիդ տակ գտնում ես Ձմեռ պապիկին` նամակով խնդրածդ նվերը: Հավանաբար մեզանից շատերը փոքր ժամանակ նվերն առավոտյան բարձի տակ գտնելու դեպքում, մտքում, կամ էլ` բարձրաձայն, նախատել ենք ինքներս մեզ, թե ինչո՞ւ արթուն չմնացի, որպեսզի անձամբ Ձմեռ
պապիկից ստանամ նվերը, չէ՞ որ մի ամբողջ տարի էի սպասել այդ օրվան: Այնուամենայնիվ, մեծանալով ինքդ քեզ համար բացահայտում ես շատ բաներ, այդ թվում նաեւ քո «սեփական» Ձմեռ պապիկին: Բայց, դրանով չի սահմանափակվում ամեն ինչ. Ձմեռ պապիկի հեքիաթային առեղծվածը միշտ ուղեկցում է բոլորիս, որ տարիքում էլ լինի:

«ԵՐԵԽԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԵՆ»

Դերասանուհի ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ Ձմեռ պապիկի առեղծվածը բացահայտել է դեռահասության շեմին, բայց մինչեւ այսօր հեքիաթային քաղցր հուշերն ուղեկցում են նրան: Մարիամը «Զարուհուն» պատմեց, որ նույն հեքիաթային մթնոլորտն ապահովում է արդեն իր դստեր` Նարեի համար:

17- Որոշ մարդիկ, որ տարիքում էլ լինեն, հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք բացահայտել Ձմեռ պապիկի առեղծվածը:

- Բացահայտեցի, երբ արդեն փոքր եղբորս` Երվանդիկի Ձմեռ պապիկի հավատալու տարիքն էր: Ինձ արդեն ինչ-որ չափով մեծ էի համարում, չնայած` մոտ 10-11 տարեկան էի: Ամեն դեպքում, արդեն ինքս էի նրան հավատացնում այդ հրաշքին: Ուրախ եմ, որ դեռ մնացել են մարդիկ, որ չափահաս դառնալուց հետո էլ հավատում են «Ձմեռ պապիկ» հրաշքին: Քանի դեռ հավատում ես, ուրեմն մեջդ դեռ մի փոքրիկ տոկոս մանկություն կա: Ինքս էլ շատ անգամ հավատում եմ, որ հրաշք տեղի կունենա: Դա գուցե մխիթարանք է, կամ էլ` չգիտեմ... բայց դա ուժ է տալիս մարդուն: Հրաշքներին հավատում են նրանք, ովքեր դեռ հույսը չեն կորցրել եւ դեռ անելիք ունեն:
- Հիմա ինչպե՞ս եք Ձեր դստեր համար, պահպանում մանկության այդ քաղցր առեղծվածը, չէ որ հոգեբանորեն գուցե ազդի երեխայի երեւակայության վրա, երբ բացահայտի իր իրական Ձմեռ պապիկն:
- Չեմ ցանկանա, որ նա երբեւէ դադարի երազել, կուզենամ միշտ հավատա յուրաքանչյուր հրաշքի, կլինի դա Ձմեռ պապիկ, թե բարի փերի, կարեւոր չէ: Իհարկե, կգա մի տարիք, երբ արդեն անկախ մեր կամքից` նա շատ բաներ կբացահայտի իր համար, կարեւորը` հավատն է, պիտի հավատաս, որ լինի:
- Ձեր խորհուրդը ծնողներին, նման դեպքերում ինչպե՞ս վարվեն, որպեսզի չփչացնեն իրենց եւ փոքրիկի տոնական տրամադրությունն ու երեխայի երեւակայությունը:
- Երեխայի տրամադրությունն ու երեւակայությունն ամենակարեւորն են այս կյանքում: Խորհուրդ կտամ` անգամ եթե երեխան անհնարին բաներից է խոսում, միշտ ձեւացնել, որ դա հնարավոր է: Միեւնույն է` տարիների ընթացքում յուրաքանչյուր երեխա էլ հասկանում է, թե ինչն ինչոց է: Բայց, կա մի շրջան, որ պիտի երեխայիդ ազատ թողնես, որպեսզի հետագայում` թեկուզ ժամանակին, հրաշքներին հավատալով կարողանա գոյատեւել նաեւ առանց քեզ:

«ՉՀԱՎԱՏԱԼ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՀԱՎԱՏԱԼ ՀՐԱՇՔՆԵՐԻՆ»

18Դերասան, հաղորդավար, երկու երախայի հայր ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է` միշտ են հրաշքներ լինում, եւ նույն ոգով էլ դաստիարակում է իր երեխաներին. «Մինչեւ հիմա էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը: Չհավատալ Ձմեռ պապիկին, նշանակում է չհավատալ հրաշքներին: Իսկ ես միշտ հավատում եմ հրաշքներին, քանի որ իմ կյանքում միշտ են հրաշքներ լինում: Ուղղակի գիտեմ, որ Ձմեռ պապիկը շատ զբաղված է, որ մեծերի համար նվերներ բերի: Նա հազիվ հասցնում է երեխաներին նվերներ բաժանել: Տղաս` Հայկը, 9 տարեկան է ու մի քանի օր առաջ ասաց, թե գիտի, որ Ձմեռ պապիկ չկա, բայց նամակ է գրել, որ իրեն iphone 6 բջջային հեռախոս բերի ու վերջում էլ ավելացրեց` նենց որ պապ, iphoneս կառնես: Բայց, հետո մենք միասին նստեցինք ու խոսեցինք, հասկավավ, որ Ձմեռ պապիկը գոյություն ունի ու iphone 6 չէ, բայց նվեր հաստատ կբերի: Իսկ իր ուզած հեռախոսից ես իրեն կնվիրեմ, երբ գերազանց ավարտի 4-րդ դասարանը: Չցանկացանք «խեղճ» Ձմեռ պապիկին շատ ծախսի տակ գցել: Պարզապես պետք է առաջին հերթին ծնողները հավատան հրաշքի, որ երեխաները նույնպես հավատան: Իսկ հրաշքներ հավատացե՛ք, լինում են, ուղղակի պետք է կարողանաք նկատել դրանք, հատկապես` Ամանորի գիշերը»:

«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻ ՀԵՔԻԱԹՆ ԱՄԵՆԱԲԱՐԻՆ Է»

Կոչումով մայր, իսկ մասնագիտությամբ հոգեբան, «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նախ խոսեց որպես հոգեբան, ապա` նաեւ մայր. «Ձմեռ պապը համարվում է բարության, նպատակների իրականացման, նվերների, անվերապահորեն իր թոռներին սիրելու եւ կյանքի շարունակությունը նրանց մեջ տեսնելու խորհրդանիշ, որը գործում է հոգեբանական անգիտակցական մակարդակում եւ բոլոր մարդկանց համար: Բացի դրանից Ձմեռ պապի նշանակությունը կապվում է մանկության անհոգության եւ ապահովության այն զգացումների հետ, որն ունեցել է անձը: Իսկ ցանկացած հոգեբանական դժվարությունների եւ խնդիրների պարագայում, որպես կանոն, մարդը պաշտպանական մեխանիզմներով անցում է կատարում դեպի հետ` մանկություն, ամրապնդում իր ռեսուրսները, վերալիցքավորում իր հույզերը եւ վերադառնում նորից ներկա: Այդ իսկ առումով, Ձմեռ պապը շարունակում է ապրել շատերի համար` կապվելով մանկական ամենացանկալի ապրումների հետ»,- նշեց հոգեբանն ու ինքն էլ հուշերով հետ գնաց դեպի մանկություն. «Իմ մանկության պատմությունում հիշում եմ, երբ դեկտեմբերի Հաճելի է, երբ տարեմուտին տոնածառի տակ, կամ էլ` արդեն առավոտյան բարձիդ տակ գտնում ես Ձմեռ պապիկին` նամակով խնդրածդ նվերը: Հավանաբար մեզանից շատերը փոքր ժամանակ նվերն առավոտյան բարձի տակ գտնելու դեպքում, մտքում, կամ էլ` բարձրաձայն, նախատել ենք ինքներս մեզ, թե ինչո՞ւ արթուն չմնացի, որպեսզի անձամբ Ձմեռ պապիկից ստանամ նվերը, չէ՞ որ մի ամբողջ տարի էի սպասել այդ օրվան: Այնուամենայնիվ, մեծանալով ինքդ քեզ համար բացահայտում ես շատ բաներ, այդ թվում նաեւ քո «սեփական» Ձմեռ պապիկին: Բայց, դրանով չի սահմանափակվում ամեն ինչ. Ձմեռ պապիկի հեքիաթային առեղծվածը միշտ ուղեկցում է բոլորիս, որ տարիքում էլ լինի»:

1931-ին, գիշերվա շատ ուշ ժամին ջանում էի հաղթահարել քունս, որովհետեւ ինձ ասել էին չքնես, որ տեսնելու ես Ձմեռ պապիկին: Իսկ ես, համառորեն փորձում էի բացել
փակվող աչքերս, սակայն, ինքս էլ չհասկացա, թե ինչպես հանկարծ աչքերս փակվեցին, նվերը արդեն բարձիս տակ էր, իսկ Ձմեռը պապիկը բնականաբար գնացել էր «որը ,իհարկե, չէր էլ եկել»: Հասկանալի է արդեն մանկական խորը հիասթափության, տանջանքի եւ մեղավորության զգացողության աստիճանը` «ինչու քնեցիր»: Դրանից հետո էլ երբեք ցանկություն չունեցա տեսնել Ձմեռ պապիկին», - մտաբերեց Լ. Խաչատրյանն ու շտապեց խորհուրդ տալ ծնողներն. «Իհարկե, եթե Ձմեռ պապիկ հրավիրված չէ, ճիշտ է ասել, որ շատ բալիկների է այցելում, չենք կարող նրան տեսնել, քանի որ պիտի հասցնի բաժանել բոլորի նվերները, որոնք հայտնվում են տան տարբեր անկյուններում: Ինչ խոսք, Նոր տարին եւ Ձմեռ պապի առեղծվածն ինձ համար ամենակատարյալ եւ ամենաուրախ միջոցառումներն են: Ամեն տարի պատրաստվում եմ մեծ խանդավառությամբ եւ նոր փոփոխությունների սպասումներով` որոնք գրեթե միշտ կատարվում են»:

Ըստ հոգեբանի, Ձմեռ պապիկի գոյության մասին հրաշքը պետք է պահպանվի երկար. «Երեխաները մանկության փուլում հավատում են հրաշքներին, նրանց երեւակայական աշխարհը ստեղծված է հեքիաթային, կախարդական պատկերներով: Իմ տղան` Ալենը, արդեն 7 տարեկան է եւ դեռ շարունակում է հավատալ Ձմեռ պապիկին, եւ առօրյա կյանքում իր ցանկությունների իրականացման հնարավորությունը, շատ դեպքերում, տեսնում է Ձմեռ պապիկի միջոցով: Ինքս օգնում եմ ապրեցնել իր մեջ այդ հրաշքը եւ կախարդական կերպարը, որը յուրաքանչյուր երեխայի համար սեր է, բարություն, ցանկությունների եւ նպատակների կատարման հնարավորություն: Սովորաբար բացահայտումը տեղի է ունենում հասակակիցների միջոցով: Եղել են դեպքեր, որ տղաս էլ ինֆորմացիա է ստացել, որ Ձմեռ պապիկը գոյություն չունի, եւ նվերները ծնողներն են պատրաստում: Բայց, ինքը` բողոքելով եւ նյարդայնանալով սկսել է պատմել, թե որքան չար եւ սխալ են այն երեխաները, որոնք խոսում են նման բաների մասին:

Այսինքն` սկզբնական փուլը, որպես կանոն մերժման փուլն է, իսկ ես աջակցել եմ իրեն, որ այո, Ձմեռ պապիկը գոյություն ունի` չկոտրելով իր մանկական հեքիաթը եւ երազանքը, հասկանալով, որ նա դեռ պատրաստ չէ դուրս գալ այդ փուլից: Հակված եմ այն կարծիքին, որ երբ երեւակայական, հեքիաթային գերիշխման տարիքն ավարտվի, որը արդեն մոտենում է, եւ նա իրականությունն ընկալի մեծահասակի աչքերով, առանց հոգեբանական տրավմաների կընդունի նաեւ Ձմեռ պապիկի գոյության մերժման փաստը: Կան ծնողներ, որոնք կարծում են, թե պետք է երեխային ասել ճշմարտությունը, որպեսզի վստահության կորուստ տեղի չունենա: Որպես կանոն մանկության փուլում երեխայի երեւակայության եւ իրականության սահմանը հստակ չէ: Երեխայի համար կարդում ենք հեքիաթներ, երեխան դիտում է մուլտֆիլմեր, խաղում է խաղեր, որոնք իրականության հետ քիչ ընդհանրություններ ունեն եւ համարվում է երեխայի զարգացման հիմնական ձեւը: Այս առումով Ձմեռ պապիկի հեքիաթը ամենաբարին է, ամենասպասվածը: Որպես հոգեբան խորհուրդ եմ տալիս, որքան հնարավոր է նպաստել նրան, որպեսզի երեխան երկար հավատա մանկության հրաշքին: Մեր մանկության հրաշքները, որը այս պարագայում Ձմեռ պապիկ հասկացությունն է, օգնում է երեւակայական աշխարհում ունենալ դրական զգացողություններ, հավատ, երազանքների իրականացման ուժ: Արդեն 7-8 տարեկանում երեխան կարող է գիտակցել իրականությունը եւ սկսել բազմաթիվ հարցեր տալ, որը ավելի նպաստավոր տարիք է պատմելու եւ կիսվելու երեխայի հետ, որ այն բարի հեքիաթ է, ստեղծվել է ուրախացնելու, երջանկացնելու մարդկանց: Եվ, ինչու ոչ, կարող ենք օգնել երեխաներին, հասկանալ, որ այդ բարի հեքիաթի հերոսները գործում են, մենք տեսնում ենք խանութներում, մեծ հրապարակներում, տանը: Եվ այդ բարի հերոսներն են օգնում, հիշեցնում մեզ կատարել ձեր ցանկությունները եւ ձեզ համար գնել խաղալիքներ, նվերներ: Աստիճանաբար կարող ենք նույնիսկ երեխայի հետ միասին ընտանիքի ֆինանսական բյուջեն բաժանել, որից առանձնացնել նաեւ երեխայի ամանորյա նվերի գումարը եւ օգնել, որ ինքն իր նվերն ընտրի եւ գնի, որը եւս նպաստում է դերի փոփոխությանը»:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում