livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

multՓոխելով հեռուստատեսության ալիքները, մենք ականատես ենք լինում, թե ինչպես են երեխաներին հրամցնում, այսպես կոչված, «Rangers», «Transformers», «Winx», «Naruto», «Sponge Bob» եւ այլ անիմաստ մուլտֆիլմեր, որոնք ոչ միայն ազդում են երեխայի հոգեբանության վրա, այլեւ նրա մոտ առաջացնում ագրեսիա:

Երեխան էլ դիտելով իր մեջ իմաստ չպարունակող մուլտֆիլմեր` դառնում է ագրեսիվ, սկսում ընդօրինակել մուլտֆիլմի հերոսների վարքագիծը եւ ամեն խոսքի մեջ օգտագործում «սպանել», «մեռնել» բառերը: Դրանք երեխայի համար մեծ հոգեբանական ցնցումներ են, որոնք կարող են հանգեցնել ոչ ճիշտ հոգեբանության ձեւավորման: Անգամ ինքս եղել եմ մի դեպքի ականատես, որտեղ երեխան դիտելով «Naruto» մուլտֆիլմն` իր մեջ ձեւավորել է այն կարծիքը, թե միշտ չարը հաղթում է բարուն, եւ ոգեւորությամբ ասել, որ ինքն էլ է ցանկանում լինել չար: Այսպիսով` այնքան ակտուալ են դարձել այդ անիմաստ մուլտֆիլմերը, որ արդեն սկսել են ներմուծել հենց այդ մուլտֆիլմերի հերոսների պատկերներով հագուստներ, գրենական պիտույքներ, սպասքեղեն եւ այլ տեսակի իրեր: Երեխան էլ տեսնելով դրանք, չկարողանալով զսպել ցանկությունները, ստիպում է ծնողին, որպեսզի գնի այդ իրերը, որոնք, ի դեպ, այնքան թանկ արժեն, որ կարելի է ասել` մեծ վնաս են պատճառում ընտանեկան բյուջեին: Արտադրողներն էլ զգալով այդ մուլտհերոսներով իրերի մեծ պահանջարկը, ավելի շատ գումար աշխատելու անհագուրդ ցանկության պատճառով օրեցօր բարձրացնում են իրերի գները: Փաստորեն, մուլտֆիլմերը հանրությանը վնասում են երկու կողմից. նախ` բյուջեին, երկրորդը, եւ ամենակարեւորը` երեխայի հոգեբանությանը: Սակայն կան մարդիկ, ովքեր զերծ են պահում իրենց երեխային այդպիսի չարիք առաջացնող մուլտֆիլմերից` փոխարենը մատուցելով նրանց իր մեջ խորհուրդ պարունակող, երեխայի միտքը զարգացնող եւ, վերջապես,mult1 բարություն սերմանող հայկական արտադրության մուլտֆիլմեր, որոնցից են «Պույ-պույ մկնիկը», «Քաջ Նազարը», «Պինգվինաշենը», «Գտնված երազը»: Ինչպես նաեւ` վերջերս նկարահանված «Սասունցի Դավիթը», «Գորտը», եւ այլն:

Հայկական մուլտֆիլմերն իրենց մեջ պարունակում են զվարճանք, մաքրություն, բարություն, երեխային տալիս բարին ընկալող միտք, դաստիարակություն: Երեխան էլ դիտելով դրանք` ցանկանում է լինել այնպիսին, ինչպիսին մուլտֆիլմի հերոսներն են`ընկերասեր, ծանր պահերին օգնող, միմյանց աջակցող եւ այլ կարեւորագույն հատկանիշներով օժտված: Սակայն այս փաստը չենք կարող բարդել միայն ծնողների վրա, չէ՞ որ մուլտֆիլմ ստեղծողներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Նրանք նման մուլտֆիլմերի տարածումը բացատրում են ունեցած մեծ պահանջարկով:

ԿԱՐԻՆԱ  ԶԱՔԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում