livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

gandzԵրբեմն կրում ենք մեզ դուր եկած զարդերն ու չենք էլ գիտակցում, որ դրանք կարող են դրական եւ բացասական ազդեցություն, նույնիսկ բուժիչ հատկություն ունենալ:

Պղնձե ապարանջանը բուժիչ հատկություն ունի:

Ռեֆլեքսաթերապիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պարզել են, որ պղնձե թիթեղները, ցանցերը, ապարանջանները ամրապնդում են օրգանիզմի պաշտպանողական հատկությունները: Դրանք օգտագործվում են սիրտ-անոթային, նյարդային համակարգի խանգարումների, ռեւմատիկ, հիպերտոնիկ հիվանդությունների կոմպլեքսային բուժման մեջ: Օրգանիզմի ֆունկցիաների կարգավորման համար միկրոէլեմենտներից ամենաանհրաժեշտը պղինձն է, որի անբավարար քանակությունը բացասաբար է ազդում մարդու ինքնազգացողության վրա: Թե որքան է այն պակաս, կարելի է որոշել արյան անալիզի միջոցով: Աշխարհում ամենահանրահայտը պերուական «Ռեմուս» ֆիրմայի ապարանջաններն են, որոնց մեջ պղինձը կազմում է 99.9 տոկոս: Դրանք պատրաստում է նաեւ Մոսկվայի «Օրիոն» կոոպերատիվը, եւ վաճառվում են երկրի 70-ից ավելի քաղաքներում:

Ապարանջանները 2 տարի օգտագործելուց հետո կոռոզիայի (քայքայում) պատճառով կորցնում են իրենց բուժական հատկությունները:

ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԵԼ ԶԱՐԴԵՐ

Ինչպես հագուստի, այնպես էլ զարդերի ընտրությունը կապված է տեղի, ժամանակի ու նորաձեւության հետ: Սակայն գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որոնք պետք է իմանալ ու հաշվի առնել:

1. Զարդերի քանակը չի կարելի չարաշահել: Քաղաքի փողոցներում, տրանսպորտում եւ այլուր հաճախ կարելի է հանդիպել շուկայի պայուսակները ձեռքներին կանանց, որոնց մատները ծածկված են տեսակ-տեսակ մատանիներով: Դրանք ոչ թե զարդերի, այլ ոսկու կտորների տպավորություն են թողնում, որովհետեւ այդ համադրության մեջ զարդերից եւ ոչ մեկը չի առանձնանում, ուշադրություն չի գրավում ո՛չ իր գեղեցկությամբ, ո՛չ էլ յուրօրինակությամբ: Էլ չենք խոսում այն մասին, որ զարդարանքների այդ «ցուցահանդեսն» ամենեւին էլ չի խոսում տիրոջ բարձր ճաշակի մասին: Եթե դուք ձեր պարանոցին կրում եք գեղեցիկ նուրբ մանյակ, ապա ականջօղերը եւս պետք է լինեն նուրբ, ներդաշնակ, միմյանց չխանգարող:

2. Զարդերն իրենց ոճով չպետք է տարբերվեն միմյանցից: Չի կարելի հնաոճ մանյակի հետ նորաձեւ ապարանջան կրել, կամ արծաթյա ապարանջանի հետ` ոսկե մատանի:

Զարդերը պետք է ներդաշնակ լինեն հագուստին, ինչպես նաեւ հասակին ու մարմնաձեւին: Խոշոր զարդերը կամ զարդերի առատությունն ընդգծում են ցածր հասակն ու նիհարությունը: Եվ, ընդհանրապես փոքրիկ, նուրբ զարդարանքը բոլորովին չի երեւա բարձր ու խոշոր մարմին ունեցողի վրա: Մարմնեղ կանանց խորհուրդ չի տրվում նաեւ շատ խոշոր զարդեր կրել: Նրանք իրենց ընտրության մեջ նախապատվությունը պետք է տան միջին մեծության զարդերին:

Որեւէ զարդարանք գնելիս նախապես մտածեք, թե ի՞նչ զգեստի հետ եք կրելու: Այլապես, այն կմնա զարդատուփում, կամ հարկ կլինի նրան հարմար նոր զգեստ գնել:

ԶԱՐԴԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԿՈՐՑՆԻ ԻՐԵՆՑ ՓԱՅԼԸ

ՄԱՐԳԱՐԻՏԸ հինգ րոպե պահեք փափուկ օճառ լուծած գոլ ջրի մեջ, որից հետո լվացեք այն մաքուր, սառը ջրով: Թեթեւակի սրբեք փափուկ լաթով եւ թողեք չորանա:

ԱՐԾԱԹԸ հաճախ կրելով` դուք կպաշտպանեք արծաթը խամրելուց, բայց եթե, դա այնուամենայնիվ պատահել է, փայլեցրեք արծաթը, հետեւելով արտադրող ձեռնարկության հրահանգներին:

ԱԴԱՄԱՆԴԸ եւ թանկարժեք այլ քարեր մեկ թաս գոլ ջրի մեջ ավելացրեք մեկ թեյի գդալ լվացող որեւէ փափուկ նյութ, ընկղմեք թանկարժեք քարը լուծույթի մեջ ու թողեք տասը րոպե: Ատամի փափուկ խոզանակով շրջանաձեւ շարժումներով մաքրեք քարերը: Ապա լվացեք գոլ ջրով եւ չորացրեք մաքուր, չոր լաթով:

ՀԱԳՈՒՍՏԻ ՈՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՐԴԵՐԸ թափ տալով մաքրեք փափուկ լաթով, ապա` փափուկ, խոնավ լաթով:

ՈՍԿԻՆ եւ ՊԼԱՏԻՆՆ ընկղմելով գոլ օճառաջրի մեջ, շփեք ատամի փափուկ խոզանակով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում