man1Ինչ պիտի անի այն կինը, ով ուզում է դուր գալ տղամարդուն: Ինչպե՞ս եւ ինչո՞վ նա կարող է ավելի շուտ գրավել եւ այդ վիճակում ավելի երկար պահել տղամարդուն իր կողքին:

Այստեղից էլ՝ հետեւություն, որ կանայք տղամարդկանց դուր գալու համար միշտ պետք է գեղեցիկ հագնվեն: Սակայն չպետք է մոռանալ, թե որտեղ ինչ եւ ինչպես պետք է հագնվել: Օրինակ, ամուսնության պատրաստվող աղջիկը, առաջին հերթին, պետք է հոգ տանի իր վերնազգեստի, տնային հագուստի մասին` հետին պլան մղելով ճամփորդային, սպորտային  եւ այլ տեսակի հանդերձանքը:

Միայնակ ապրող եւ քիչ ծանոթներ ունեցող աղջիկը պետք է հիմնականում ուշադրություն դարձնի դրսում հագնելու արտաքին զգեստներին: 

man2Սիրած տղամարդու հետ ապրող կնոջը խորհուրդ է տրվում ավելի շատ հոգ տանել սպիտակեղենի, տնային զգեստների, ներքնազգեստների մասին: Տղամարդու սերն ու հիացմունքը ավելի ամուր դարձնելու համար կինը անկողնում էլ պետք է լինի ոչ պակաս հետաքրքիր ու հմայիչ, ճաշակով ու մաքուր, ինչպիսին կարող է լինել թատրոնում:

Մարմինը պետք է խոսել իմանա: Կան բաներ, որ կինը չի կարողանում ասել տղամարդուն, իսկ ասելու ցանկությունը կա: Այդ ժամանակ պետք է խոսի մարմինը: Փորձեք տղամարդուն ասել, որ այրվում եք կրքից, պատրաստ եք խելագարի պես նետվել նրա գիրկը... Մի՞ թե հնարավոր է դա արտահայտել բառերով` առանց կանացի ինքնասիրությունը ոչնչացնելու: Բայց դա կարելի է ասել մարմնի աննշան շարժումով, ձեռքի թեթեւակի դողոցով, հայացքով... Այդ դեպքում չեն խախտվում ընդունված բարքերը, Ձեր արժանապատվությունը չի վիրավորվում: Հավատացեք, այդ լուռ խոստովանության արդյունքն ավելի ուժգին ու ավելի հաստատուն է՝ քան բառերով ասվածը:

Խորհուրդները հայթայթեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ