mashk1Ընդհանրապես մաշկը խնամքի կարիք ունի միշտ, հատկապես` գարնանն ու աշնանը: Հետեւելով «Զարուհու» առաջարկած միջոցներին դուք միշտ կունենաք անթերի եւ գեղեցիկ մաշկ: Թեփոտվող մաշկ ունեցողները պետք է հնարավորին չափ շատ օգտագործեն A վիտամին եւ ճարպ պարունակող սննդամթերք: Բացի այդ, պետք է մշտապես խնամել դեմքի մաշկը: Ամեն երեկո դեմքն անհրաժեշտ է լվանալ կաթով, քսել կաթնասեր եւ որոշ ժամանակ անց բամբակը թաթախել բուսական յուղի մեջ ու դրանով մաքրել դեմքը: Քնելուց առաջ դեմքը մաքրել թղթե անձեռոցիկով: Բացի այդ, կարելի է օգտագործել սնուցող քսուքներ: Իսկ ցերեկը դիմափոշու տակից քսել ցերեկային քսուքներ:

  • Դեմքի մաշկը խնամելու լավ միջոց է բուսական յուղը, ձվի դեղնուցով: Դեմքին քսել բուսական յուղի հաստ շերտ, վրան ձվի դեղնուց, թողնել 15-20 րոպե եւ լվանալ գոլ ջրով:

  •  Վարդը պարունակում է եթերային յուղ, որը ամրապնդում է մաշկը: Եռացող ջրի վրա դրեք վարդի թերթիկներով լցված մաղը եւ նրա գոլորշու վրա պահեք դեմքը:

  •  Խիստ հոգնածության դեպքում կարելի է երեսը լվանալ սառը ջրով, գլուխը պահել ցնցուղի տակ, իսկ ոտքերը լվանալ տաք ջրով:

  •  Ճաքճքված շուրթերը կարելի է բուժել հետեւյալ կերպ.

  • քսեք մեղր եւ 20 րոպե անց լիզեք շուրթերը: Երեկոյան ատամները լվանալիս լվացեք ատամի խոզանակը եւ դրանով շփեք շրթունքներն ու լնդերը:

  •  Ճաքերի առաջացումը կանխելու համար, խորհուրդ է տրվում չոր շուրթերին քսել խոզի, սագի ճարպ:

  •  Ճարպոտ լայն ծակոտիներով մաշկը թավշանման կդարձնի հետեւյալ դիմակը.

  • 1 ձվի սպիտակուցին ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ, լավ հարել եւ դեմքին պահել 10 րոպե:

  •  Դեմքին հաճելի գույն են տալիս նաեւ վարունգի, լոլիկի, սեւ եւ կարմիր հաղարջի, ելակի հյութից պատրաստված դիմակները, որոնք դեմքին պետք է թողնել 15-20 րոպե:

  •  Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով: Նախընտրելի է, որ սառույցը լինի անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների եփուկից:

  •  Նշված բույսերից որեւէ մեկից վերցնել 1 ճաշի գդալ, 15 րոպե եռացնել կես լիտր ջրով, թողնել մեկ ժամ, հետո քամել եւ դնել սառնարան:

  •  Ճակատի վրայի կնճիռները կարելի է հարթել՝ մերսելով ճակատը մաջտեղից դեպի քունքերը:

  •  Մաշկը թարմ պահելու համար խորհուրդ է տրվում ընդունել աղաջրով տաք (35-37C) լոգանք (1 կգ աղ՝ լիքը լոգարանին): Փորձեք այն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունել, թեկուզ օրընդմեջ` 10-ական րոպե: Բայց ոչ անմիջապես քնից առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ գրգռվում է:

  • mashk Սենյակի կամ ամբողջ բնակարանի հիմնական մաքրման ժամանակ խորհուրդ է տրվում դեմքին յուղոտ քսուք քսել, որպեսզի փոշին չթափանցի մաշկի ծակոտիների մեջ: Քթանցքերի մեջ հարկավոր է վազելին քսել:

  •  Պիգմենտային լաքաների համար շատ օգտակար է կղմուխը (Հեղինեի խոտ, դեվիսիլ): Մեկ թեյի գդալ չորացած, մանրացրած տերեւները եւ արմատները լցնել մեկ բաժակ սառը ջրի մեջ: Թողնել մեկ ժամ, հետո եփել 10 րոպե: Մառլյան թրջել այդ թուրմի մեջ եւ դնել դեմքին կամ օրական 1-2 անգամ դեմքը սրբել այդ եփուկով:

  •  Պիգմենտային լաքաներից խուսափելու համար օրգանիզմը պետք է շատ վիտամիններ ստանա, հատկապես «C» վիտամին: Այս վիտամինը պարունակում են՝ կանաչ սոխը, լոլիկը, սեւ եւ կարմիր հաղարջը, խաղողը, կաղամբը, մորին, նարինջը, մանդարինը, կիտրոնը, խնձորը եւ այլ: «C» վիտամին են պարունակում նաեւ միսը, ձուկը, լյարդը:

  •  Դեմքի լաքաների վրա կարելի է քսել նաեւ կիտրոնի կամ վարունգի հյութ: Շատ օգտակար է թթված կաթը կամ մածունը, որը դեմքին պետք է թողնել 5-10 րոպե, հետո լվանալ ջրով:

  •  Կորյակավոր ցանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կաղնու կեղեւը: Մեկ ճաշի գդալ չորացրած եւ մանրացրած կաղնու կեղեւը լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ: Թողնել 5 ժամ, հետո քամել, ավելացնել կես բաժակ ջուր եւ 1 կիտրոնի հյութ: Մեկ շաբաթ ամեն օր դեմքին թրջոցներ դնել:

  •  Կորյակավոր ցանը բուժելու համար շատ օգտակար են նաեւ դեղաբույսերով թրջոցները: Վաղինակի ծաղիկների վրա կարելի է բուսական յուղ լցնել(1:5 հարաբերությամբ) եւ քսել դեմքին:

  • Մի կտոր խմորիչը լուծել փոքր քանակությամբ կաթի մեջ, ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ եւ քսել դեմքին: Չորանալուց հետո լվանալ ջրով: Նախընտրելի է երիցուկի եփուկով: Այս դիմակը շատ օգտակար է կորյակավոր ցանի, լայն ծակոտկեն մաշկի եւ լաքաների դեպքում:

  •  Սեւ կետերը հայտնվում են մարմնի այն մասերում որտեղ գտնվում են առավել շատ ճարպագեղձեր՝ ճակատի, այտերի, կզակի, կրծքի, մեջքի վրա: Եթե սեւ կետերը քիչ են բավականը է դեմքը սրբել ջրածնի պերօքսիդի լուծույթով կամ կիտրոնի հյութով:

  • Որպեսզի սեւ կետերը հեռացնելիս վարակ չանցնի, անհրաժեշտ է դա կատարել մաքուր պայմաններում: Սկզբում պետք է ձեռքերը լվանալ օճառով, հետո՝ սրբել սպիրտով:

  •  Թոշնած մաշկը թարմացնելու համար լավ են գայլուկի կոներից կամ ալոեի հյութից, տուղտի արմատներից, կեչու, եզան լեզվի տերեւներից պատրաստված թուրմերն ու թրջոցները:

  •  Դիմակները պատրաստվում են հետեւյալ կերպ.

  • Բույսերը մանր կտրատել, վրան լցնել եռման ջուր (1:3 հարաբերությամբ): Եռացնել 2-3 րոպե եւ տաք վիճակում լցնել մառլյայի վրա: Դիմակը դեմքի վրա պահել 15-20 րոպե, հետո լվանալ գոլ ջրով: Դիմակը կրկնել 3 շաբաթ, օրընդմեջ:

  • Դաշտային ձիաձետը պարունակում է խնձորաթթու, ասկոլպինաթթու, կարոտին եւ վիտամիններ: Ձիաձետի թուրմը (1:10-ի հարաբերությամբ) օգտագործվում է թրջոցների ձեւով, յուղոտ լայն ծակոտիներով մաշկի դեպքում:

  • Երիցուկը պարունակում է եթերային յուղեր, ունի հակաբորբոքային, ցավազրկող հատկություն: Երիցուկի թուրմը օգտագործվում է արեւահարումների (թրջոցների ձեւով), քրտնխաշի դեպքում (թուրմով շփելու միջոցով): Մազերը սիստեմատիկաբար երիցուկի թուրմով ողողելու դեպքում դրանք ստանում են բաց ոսկեգույն երանգ:

  •  Չոր մաշկի համար օգտակար են երիցուկի ծաղիկներից, անանուխի տերեւներից, վարդի եւ մասուրի թերթիկներից պատրաստված դիմակները:

  •  Յուղոտ մաշկին օգտակար է արեւքուրիկի, թրթնջուկի, վաղինակի ծաղիկներից, տատրակի տերեւներից պատրաստված դիմակները: Այդ դիմակներն ունեն հակաբորբոքային եւ մաքրող հատկություն:

  • Երիցուկի թուրմը պատրաստվում է այսպես.

  • 1 բաժակ եռացրած ջրի մեջ լցնել 1 թեյի գդալ երիցուկի չորացրած ծաղիկներ: Թողնել 20 րոպե եւ օգտագործել օրական 3 անգամ:

  •  Գեղահարդարման նպատակով երիցուկի թուրմը պատրաստվում է այսպես.

           3-6 ճաշի գդալ երիցուկի ծաղիկները լցնել եռացրած ջրի մեջ, եռացնել 5 րոպե, թողնել 1 ժամ, հետո օգտագործել:

          Երիցուկի եփուկը բարերար ազդեցություն ունի բոլոր մաշկերի՝ հատկապես չոր, թեփոտ մաշկի համար: Այն օժտված է սպիտակեցնող, հանգստացնող եւ հակաբորբոքային հատկությամբ:

Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ