livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

vanna1Գաղտնիք չէ, որ լոգանքները հանգստացնում են մարդու մարմինն ու նյարդերը: Ուստի աշխատեք ամսվա ընթացքում գոնե երկու անգամ ընդունել լոգանքներ` բույսերի թուրմերից: Սակայն, այսօր «Զարուհին» իր ընթերցողներին առաջարկում է նաեւ մի քանի տեսակի լոգանքներ:

 

ՄԱԾՈՒՆՈՎ ԼՈԳԱՆՔ

Լոգարանի մեջ լցնել ջրով բացած 3 լիտր մածուն եւ մոտ մեկ ժամ պառկեք լոգարանի մեջ: Մածունը օգտակար է եւ փափկեցնում է մաշկը:

ԼՈԳԱՆՔ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂՈՎ ԵՎ ՄԱԾՈՒՆՈՎ

Լոգարանի մեջ լցնել 3 լիտր մածուն, մարմնին քսել բուսական յուղ՝ գերադասելի է  ձիթապտղի: Մածունը, բուսական յուղը եւ տաք ջուրը հիանալի միջոց են չոր մաշկը բուժելու համար:

ՔԱՑԱԽՈՎ ԼՈԳԱՆՔ

Քացախով լոգանքն օգտակար է ճարպոտ մաշկի համար, քրտնարտադրության եւ քորի դեմ: Առավել օգտակար է  խնձորի քացախը. 1,5 լիտրը՝ 1 լոգանքի համար: 100 գրամ նարդոսի բույսը թրջել 100 գրամ գինու սպիրտի եւ 900 գրամ քացախի մեջ: Եփուկը սառեցնել եւ լցնել լոգարանի մեջ:

ԱՂԻ ԼՈԳԱՆՔ

Աղի լոգանք խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ուզում են նիհարել, քանի որ այն առաջացնում է ուժեղ քրտնարտադրություն:

Անհրաժեշտ է  նախ 3 կգ աղը լցնել լոգարանի մեջ, հետո լցնել ջուրը, որպեսզի աղը լուծվի: Այս լոգանքից հետո փաթաթվեք սրբիչով եւ մի քանի րոպե հանգստացեք: Աղի լոգանքը չորացնում է մաշկը, այդ իսկ պատճառով լոգանքից հետո մարմինը պետք է քսել բուսական յուղ կամ գեղահարդարման կաթ:

ԽՈՏԱԲՈՒՅՍԵՐԻ ԼՈԳԱՆՔ

Խոտաբույսերից եփուկը պետք է պատրաստել նախապես կամ հենց լոգարանի մեջ:

Վերցրեք 3 բուռ խնկունու, մեկական բուռ վարդի թերթիկներ, նարդոսի ծաղիկներ եւ բորակ: Բույսերը լցնել մառլյայի, իսկ բորակը՝ անմիջապես լոգարանի մեջ: Այս լոգանքը մաքրում եւ թարմացնում է մաշկը:

vannaԳԱՅԼՈՒԿՈՎ ԼՈԳԱՆՔ

250 գրամ գայլուկի վրա պետք է նախապես լցնել տաք ջուր, որոշ ժամանակ թողնել եւ նոր միայն լցնել լոգարանի մեջ: Այս լոգանքը հանգստացնող է:

ԱՆԱՆՈՒԽԻ ԼՈԳԱՆՔ

250 գրամ անանուխի չոր տերեւներից պատրաստել եփուկ եւ լցնել լոգարանի մեջ: Այս լոգանքը անցկացնում է հոգնածությունը, թարմացնում եւ կարգավորում է արյան շրջանառությունը: Հատկապես օգտավետ է ամառային շոգ օրերին:

ԵՐԻՑՈՒԿԻ ԵՎ ԼՈՐԵՆՈՒ ԼՈԳԱՆՔ

Եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 100 գրամ չորացրած երիցուկի եւ 150 գրամ լորենու ծաղիկների վրա լցնել ջուր եւ եփել մոտ 20 րոպե: Եփուկը քամել եւ լցնել լոգարանի մեջ:

Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում