livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

nogtiԵթե եղունգները շերտավորվում են եւ փշրվում, ուրեմն խանգարված են ներքին օրգանների ֆունկցիաները: Անմիջապես դիմեք բժշկի:Աշխատեք ընդունել անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ: Եղունգների աճի համար հատկապես նպաստավոր են A վիտամինը, որը պարունակվում է աղցանների, պոմիդորի եւ կաթնամթերքների մեջ եւ D վիտամինը, որով հարուստ են` կարագը, կաթը, ձվի դեղնուցը:

Եղունգների շուրջ ավելորդ կոշտուկներ առաջանում են այն ժամանակ, երբ նրա շուրջ գտնվող մաշկը սխալ է մշակվում: Սրանք ժամանակի ընթացքում չեն անհետանում: Կոշտուկները կարող են անցնել ժառանգաբար եւ տարիքի հետ նույնիսկ շատանալ:

Եղունգների վրա նշմարվող սպիտակ կետիկները անվնաս են, նշանակում է աճի ժամանակ եղունգի տակ օդ է անցել:

Խորհուրդ չի տրվում եղունգները շատ խորը կտրել, քանի որ դրանք հետո կարող են ներաճել մաշկի մեջ եւ ցավ պատճառել:

Եթե ձեռքի դաստակները մեծ են եւ ափերը լայն, նման դեպքերում եղունգները մի թեթեւ կլորացվում են, իսկ նուրբ, երկարավուն մատների եղունգները չպետք է կլոր լինեն, դրանք ավելի են ընդգծում եղունգների փոքրությունը:

Կարճ եւ կլոր ափերով ձեռքի եղունգներին ավելի հարմար են ոչ շատ սուր ձեւերը:

Եղունգների լաքը մաքրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել դրա համար նախատեսված հեղուկներից, որոնք պարունակում են վիտամիններ: Արգելվում է օգտվել տեխնիկական ացետոն: Եղունգները կոտրատվելու դեպքում` խորհուրդ է տրվում 7-10 օր անընդմեջ եղունգներին կիտրոնի հյութ քսել:

Լաքը չորացնում է եղունգները, դրանք կոտրատվելուց պաշտպանելու համար օգտկար է հետեւյսլ միջոցը. Մատների եղունգները 5 րոպե դնել գոլորշու վրա տաքացրած 15գ կարագից եւ 85 գ ձիթապտղի յուղից պատրաստված թանձրուկի մեջ: Հետեւեք, որ տաք թանձրուկը ծածկի եղունգները: Նույնը կրկնեք ամեն երեկո` 8 օրվա ընթացքում: Թանձրուկից կարելի է օգտվել մի քանի անգամ` այն տաքացնելով գոլորշու վրա:

Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ  խառնուրդով. 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:

Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մտցնեք սառը ջրի մեջ:

Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա:

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ եւ ծեր հասակում:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում` եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքներով. 30գ յոդի թուրմ, 30գ 70 գրադուս գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք: Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին:

Պահպանե՛ք եղունգները եւ մի՛ օգտագերծեք դրանք գործիքի փոխարեն:

Ուժեղ արեւն ու ցուրտը, աղի եւ քլորով հարուստ ջուրը փշրում եւ չորացնում են եղունգները:

Եղունգները մշակեք փոքրիկ խարտոցի օգնությամբ: Չափից ավելի սուր եղունգները հեշտությամբ ջարդվում են: Եղունգներն անհարժեշտ են  մշակել զգուշորեն եւ միշտ նույն ուղղությամբ:

Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում