livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

furshetԻնչ-ինչ, բայց տանտիրոջ հյուրասիրությունը միշտ ուշադրության կենտրոնում է լինում: Շարժվելով ժամանակին համընթաց, այսօր հայ կանայք նախընտրում են  բավական գեղեցիկ ու յուրօրինակ դիզայնով սեղաններ, սակայն դրանք ոչ բոլորի գրպանին են հարմար: Այդ իսկ պատճառով «Զարուհու» ընթերցասերներին կբացահայտենք ֆուրշետի սեղանի ձեւավորման որոշ գաղտնիքներ:

ՍՊԱՍՔԻ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ  ՍԵՂԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

ՀԱՐԳԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՍԿՍԵՑԻՆՔ

Նախեւառաջ սեղանը հարկավոր է ծածկել ֆուրշետի համար նախատեսված մինչեւ գետին հասնող սփռոցով: Սփռոցները հիմնականում լինում են բաց տոնայնության մեջ` առանց պատկերների:

furshet1Սեղանի սպասքը`  տարբեր չափսի բաժակներն ու ափսեները, կարող եք տեղադրել սեղանի մի կամ երկու կողմերում: Հիմնականում օգտագործվում են քաղցրի համար նախատեսված ոչ մեծ չափսի ափսեներ, որոնք չպետք է գերազանցեն 15-ը: Ափսեների վրա կարող եք դնել նաեւ անձեռոցիկները` ձեւավորելով դրանք ութկողմանի աստղի պես:

Ափսեներից քիչ հեռավորության վրա դրվում են քաղցրի համար նախատեսված պատառաքաղներն ու դանակները:

Սեղանի մեջտեղում կարող եք դնել  շոկոլադե վարդի փունջ կամ բուրգի տեսք ունեցող շոկոլադե կոմպոզիցիա, որը ստորեւ կներկայացնենք Ձեր ուշադրությանը: Սեղանին ախորժելի տեսք կհաղորդեն նաեւ տարատեսակ փոքրիկ խմորեղենները, մրգերը, հյութերը, որոնք եւս հարկավոր է դասավորել ըստ ճաշակի, վստահորեն հավատալով սեփական ուժերին:

ՇՈԿՈԼԱԴԵ ԲՈՒՐԳԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

furshet3Բուրգ պատրաստելու համար հարկավոր է ընդամենը ֆլորիստական սպունգ, փայլաթիթեղ, գեղեցիկ կոնֆետներ ու չոփիկներ: Վերցնելով սպունգը, տալով դրան բուրգի տեսք, այն հարկավոր է փաթաթել փայլաթիթեղով: Այնուհետեւ  փայտե չոփիկների վրա պետք է ամրացնել գեղեցիկ ու համեղ շոկոլադները եւ հատ առ հատ սեղմել բուրգի վրա: Նույնը կարող եք կատարել չփշրվող խմորեղենով:

Եւ այսպես զարդարելով գեղեցիկ քաղցր սեղանը՝ վստահորեն կարող եք հյուրընկալել անգամ ամենաքմահաճ հյուրին:

 Նյութը` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում