imgԻնքնավստահությունը բոլոր բնագավառներում, հիմնականում կապված է արտաքին տեսքի ինքնավստահության հետ: Այդ պատճառով շատ կարևոր է ընտրել ձեր զգեստապահարանի հիմնական իրերը: Առաջին հերթին պետք է հրաժարվել այն հագուստներից, որոնք լավ չեն նայվում կամ ձեզ անհարմար եք զգում տվյալ հագուստի մեջ:
Հագուստի տեսականին կախված է ձեր մարմնի կառուցվածքից: Նաև հիմնական հագուստների համար չարժէ տնտեսել: Նրանք պետք է լինեն շատ լավ որակի, քանի որ դուք նրանց կրելու եք ոչ միայն մեկ տարի:
Ցանկացած կնոջ կամ աղջկա զգեստապահարանում կան հագուստներ, որոնք նա ավելի հաճախ է կրում: Հարմարավետ հագուստները, որոնք լավ են նայվում ձեզ վրա, հենց հիմնական հագուստներն են:
Խնդիրներ կարող են առաջանալ նաև գույների պատճառով: Պետք է ընտրել մի քանի գույն, որոնք ձեր արտաքինին հաամպատասխանում են:
Ի՞նչ պետք է լինի հիմնային զգեստպահարանի մեջ bazovyiy-garderob

  1. Փոքրիկ  զգեստ, որը կհամապատասխանի և՛ աշխատանքին, և՛ զբոսանքին:
  2. Երկու զույգ տաբատներ՝ սև կամ մուգ գույների:
  3. Երկու զույգ լավ նստող ջինսեր՝ ամենօրյա, սև կամ մուգ կապույտ գույների:
  4. Շատ շապիկներ(մայկաներ):
  5. Երկու շապիկներ (մայկաներ), որոնք լավ որակի են ՝ սպիտակ, մարմնագույն կամ ուրիշ մեղմ գույների:
  6. Երկու բլուզ, որոնք կարելի է հագնել և՛ ձմռանը, և՛ ամռանը:
  7. Կիսաշրջազգեստ՝ սև կամ այլ մուգ գույնի, որը համապատասխանում է ցանկացած տարվա եղանակի:
  8. Երկու ժակետներ, որոնք սազում են տաբատների կամ ջինսերի հետ:
  9. Երկու պայուսակներ՝ սպիտակ կամ ավելի նուրբ գույների:
  10. Կոստյում, որը բաղկացած է տաբատից, կիսաշրջազգեստից և պիջակից, որոնք կարված են նույն կտորից:
  11. Մուգ բարձրակրունկ կոշիկներ, սև կոշիկներ առանց կրունկի, բոթասներ:

 


Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/