livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 05, 2019

gaxtnikԱմառը մրգային դրախտ է: Ամռանը նիհարելը շատ ավելի հեշտ է, քան ձմռանը. ձմռանը, ինչպես կարգն է, օրգանիզմը փորձում է պահել քաշը "սոված եւ ցուրտ" ձմռան պայմաններում: Իսկ ամռանը, հակառակը, ջերմաստիճանը  բարձրանում է, ուտելու ցանկությունը` նվազում, իսկ խմելու ցանկությունը` աճում: Ամառը, կարելի է ասել, հարմար ժամանակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ գցել: Ամառային դիետան հաշվի է առնված հինգ օրվա համար, սակայն այն պահպանելու ժամանակը կարելի է ավելացնել մինչեւ տասը օր: Դիետան կարելի է կրկնել յուրաքանչյուր ամառային ամիս, այն հարուստ է վիտամիններով, եւ, ընդհանուր առմամբ, ամառային դիետայի մեկ շաբաթը կամ ամսվա հինգ օրը կօգնեն Ձեզ պահպանել լավ մարզավիճակը եւ ազատվել ավելորդ կիլոգրամներից երկար ժամանակով: Ամառային դիետայի սկզբունքը այն է, որպեսզի Ձեզ համար մթերք ընտրեք որոշակի օրվա համար` ամեն օր փոխելով մթերքը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դա, իհարկե, հրաժարումն է թխվածքից, ընդհանրապես ալյուրից, աղից եւ շաքարից:

Ամառային դիետան խոստանում է հինգ օրվա ընթացքում մինչեւ հինգ կիլոգրամ քաշի կորուստ:

Եվ այսպես, ներկայացնենք հինգ օրվա մոտավոր ճաշացանկը.


ԱՌԱՋԻՆ ՕՐ` ԲԱՆՋԱՐԵՂԵՆԱՅԻՆ ՕՐ

Բանջարեղենային օրվա ընթացքում Դուք Ձեզ համար ընտրում եք ինչ-որ բանջարեղեն եւ սնվում եք միայն դրանով: Օրինակ, եթե Դուք ընտրել եք լոլիկ, ուրեմն ամբողջ օրը` նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, Դուք պետք է ուտեք միայն լոլիկ` ցանկացած քանակի: Խմելու մասին չենք մոռանում: Իսկ խմել կարելի է հանքային ջուր:

 

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ` ՄՐԳԱՅԻՆ ՕՐ

Ամբողջ օրվա ընթացքում ուտելու եք ինչ-որ միրգ: Ուտել անհրաժեշտ է 4-5 անգամ, ուստի բաժանեք ընտրած մրգի քանակը մի քանի բաժնի: Եթե քաղցիUntitled-1 զգացումը Ձեզ խելագարության է հասցնում, խմեք մի բաժակ մածուն կամ յոգուրտ եւ մի՛ մոռացեք խմել հանքային ջուր: Բանանը չի սազում մրգային օրվան:

 

ԵՐՐՈՐԴ ՕՐ`ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ՕՐ

Հաղարջը, ելակը, ազնվամորին կամ ցանկացած այլ հատապտուղ, որը Ձեզ ավելի է դուր գալիս, նույնպես բաժանում եք 4-5 մասի եւ ուտում ամբողջ օրվա ընթացքում: Չեք մոռանում խմել հանքային ջուր:

 

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ`ԹԹՎԱԿԱԹՆԱՅԻՆ ՕՐ

Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել յոգուրտ, իսկ եթե ընտրել եք մածուն կամ ռյաժենկա, կրկին բաժանեք հավասար մասերի եւ խմեք մի քանի անգամ: Եթե քաղցի զգացումը Ձեզ չի լքում, կարելի է ավելացնել մի փոքր ոչ յուղալի կաթնաշոռ:

 

ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ`ՕՐ ՀՅՈՒԹԱՅԻՆ

Սա երեւի ամառային դիետայի ամենադժվար օրն է: Ամբողջ օրվա ընթացքում թույլատրվում է խմել միայն թարմ քամած հյութեր: Նախապատվություն տրվում է խնձորի հյութին եւ ցիտրուսային հյութերին: Խաղողի հյութը հարմար չէ:

Այդ հինգ օրվա ընթացքում Դուք կազատվեք ավելորդ կիլոգրամներից եւ կլիցքավորվեք վիտամիններով:


Պատրաստեց

Գ. ԳԱԼՈՒՍՏՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում