livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

ԱՄԵՆ ԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ՔԱՂՑԿԵՂ ՉԷ

altՌադիոլոգ Անի Հակոբյանը այսօր կայացած ասուլիսին ասաց, որ կրծքագեղձի քաղցկեղի մեջ առանձնացվում են մի քանի կատեգորիաներ՝ նորմալ, բարորակ, հավանաբար բարորակ, քաղցկեղի կասկած և քաղցկեղ: Նա ասաց, որ «Հայ- ամերիկյան առողջության կենտրոնը» աշխատում է ամերիկյան քաղցկեղի ասոցիացիայի կողմից ստեղծված ուղեցույցով և կախված քաղցկեղի կատեգորիայից լինում է նախատեսված մոտեցում:

 

« Եթե նույնիսկ ունենք նորմալ ախտորոշում, կինը պարտավոր է 40 տարեկանից սկսած ամեն տարի այցելել պրոֆիլակտիկ ստուգման, իսկ եթե ընտանիքում կա գենետիկ ծանրաբեռնվածություն, կինը պարտավոր է իր պրոֆիլակտիկ հետազոտությունները սկսել 35 տարեկանից»,- տեղեկացրեց մասնագետը:

 

Բարորակ կատեգորիայի մեջ ներառվում են մաստոպատիաները, բարորակ գոյացությունները, բորոքումները, տղամարդկանց կրծկագեղձի ախտահարումները:

 

Նա ասաց, որ բավական հաճախ է հանդիպում մաստիոպատիան.

 

« Եթե կանանց 70-80 % ը ենթարկենք հետազոտության, կրծքագեղձում կհայտնաբերվեն լայնացած խորաններ կամ կիստաներ, որոնք արդեն մտնում են մաստիոպատիաների շարքի մեջ, բայց դա հիվանդություն չէ, դա վիճակ է և կոնկրետ դրա համար անհրաժեշտ է բուժում միայն այն պարագայում, երբ այցելուն ունի կլինիկական որևէ տհաճություն՝ ցավեր, կոշտուկներ կրծքում»:

 

Մասնագետը ասաց, որ բարորակ գոյացությունները հատկապես հաճախ են հանդիպում երիտասարդ աղջիկների մոտ և դառնում են խիստ տագնապի պատճառ .« Ամեն ինչ, ինչ   շոշափվում է՝ քաղցկեղ չէ և հետազոտություններով մենք կարող ենք հստակ տարբերակել՝ դրանք ենթակա են վիրահատությա՞ն, թե՞ կարող են  հետազոտվել կարճաժամկետ հսկողության տակ:

 

«Բարորակ գոյացությունը դա նորագոյացություն է, որը սակայն ենթակա չէ բուժման: Եթե գոյացությունը բարորակ է, այն քաղցկեղ դառնալ չի կարող, բայց կան բարորակ գոյացություններ, որոնք արտաքնապես բարորակ են, բայց իրենք հյուսվածքաբանական կազմում ունեն փոխվելու պոտենցյալ, դրա համար ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է՝ անել բիոպսիա, այսինքն  որոշել հյուսվածքաբանական տեսակը: Մեր հայկական իրականության մեջ շատ դժվար է մարդկանց բացատրել, որ բիոպսիա անելով մենք չենք վերածում բարորակը չարորակի, իսկ  չարորակ պրոցեսը չի կարող գրգռվել դրանից: Դա հերթական թյուր կարծիքն է, որ առկա է մեր այցելուների մոտ»,- ասաց Անի Հակոբյանը:

 

Մարինե Բարսեղյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում