noach-mills-man-model-fotoՎերջերս սրճարանում նկատեցի մի գեղեցիկ տղամարդու: Նա շատ հմայիչ էր, հաղթանդամ և լայնաթիկունք: Բայց իմ ընկերուհու դեմքին նայելով հասկացա, որ ոչ միայն ես էի նկատել նրան: Երբեմն կանայք հմայվում են տղամարդկանց գեղեցկությամբ, և անգիտակցաբար սկսում են իրենց ցուցադրել ՝ մեջքերն են ուղղում, ոտքերն են ցուցադրում : Այդ տեսարանը ծիծաղելի է կողքից դիտելիս: Բայց ես հասկանում եմ, որ ինքս էլ կարող եմ այդպիսի իրավիճակում հայտնվել: Ինձ մոտ ամեն ինչ անցնում է, երբ տղամարդը սկսում է խոսել, և հասկանում ես որ նա բանական է: Լինում են նաև դեպքեր, որոնցում հակառակն է: Այսինքն տեսքից ոչ այնքան հմայիչ, բայց հաճելի զրուցակից:

Մարդը կարող է կարծիք կազմել, թե գեղեցկությունը և բարեկիրթ լինելը անհամատեղելի են: Բայց դա այդպես չէ: Որովհետև կյանքում հանդիպում են ոչ այնքան հաճելի զրուցակիցներ և ոչ այնքան գեղեցիկ արտաքինով մարդիկ: Որովհետև հանդիպում են նաև շատ գեղեցիկ մարդիկ, որոնց հենց առաջին հայացքից ուզում եք շնորհել հաղթողի մրցանակը:

Ես հիմա ուշադրություն եմ դարձնում տղամարդկանց, որովհետև կանայք շատ պարզ և բարդ են միաժամանակ: Շատ քիչ են այնպիսի կանայք, ովքեր չեն կարողանում իրենց ավելի հմայիչ դարձնել Make Up-ի և հագուստի միջոցով: Նաև կանայք ունեն հատուկ հայացքներ, շարժումներ և այլն:

Ի՞նչ անել եթե ձեզ բախտ է վիճակվել լինել այդպիսի գեղեցիկ տղամարդու կողքին:

1-model-samy-krasiwy-muzhchina

Իմ կարծիքով, գեղեցկությունն ավելի շատ խանգարում է իրենց: Եթե կանայք բողոքում են որ իրենց ընդունում են ուղղակի որպես գեղեցիկ արտաքին, ապա ինչ ասել տղամարդկանց մասին:

Տղամարդկանց դաստիարակում են այնպես, որ նրանք իրենց կյանքում պետք է հասնեն որոշ բարձունքների, ստեղծեն կարիերա, լավ գումար վաստակեն, ապահովեն ընտանիքը: Այսինքն տղամարդիկ ձգտում են անել քայլեր միայն դեպի առաջ, դիմադրել բարդությունները և այլն: Իսկ գեղեցկությունը նրանց համար արդեն կյանքից տրված բոնուս է:

Ի՞նչ անել, եթե տղամարդը գեղեցիկ է իր ընտրյալից:

Կնոջ համար այդ ամենը բնականաբար հաճելի չէ ՝ բոլորը նայում են և մտածում ՝ : Նաև ուրիշ կանայք են ուզում տիրանալ տվյալ տղամարդուն: Իսկ եթե կինը անհարմար է իրեն զգում, տղամարդնել է սկսում իրեն անհարմար զգալ:

Իհարկե այստեղ ինքնավստահության խնդիր է: Եթե կինը ինքնավստահ է, ապա նրան չեն հետքրքրի շրջապատի կարծիքը: Համենայնդեպս բարդ է ապրել գեղեցիկ տղամարդու հետ: 

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/12522.html