altՀետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տասը հղի կանանցից մեկը` հղիության առաջին երեք ամսում օգտագործում է խմիչքներ: Համաձայն հարցումների կանանց 12 տոկոսը հղիության առաջին ամսում չարաշահել են ալկոհոլը, Իսկ 0,5 տոկոսն էլ` խոստովանել է, որ ալկոհոլ շատ է օգտագործել հղիության 3-6 ամիսներին: Այս մասին գրում է «Daily Mail» պարբերականը:

Ըստ բժիշկների այն կանայք ովքեր հղիության ընթացքում օգտագործում են ալկոհոլ, ապա նրաց մոտ տեղի է ունենում պտղի վիժում, կամ թերզարգացում, ինչպես նաև նրանց երեխաները ծնվում են թեթեւ քաշով: Բժիշկները կոչ են անում կանանց հղիության ընթացքում հրաժարվել ալկոհոլից, որպեսզի երեխաների նորմալ զարգացմանը չխոչհնդոտեն:

Նորվեգիայի ընդհանուր առողջության ինստիտուտի բժիշկ ՍՏԵՆ-ԼԱՐՍՈՆ այս ամենի վերաբերյալ տալիս է իր մեկնաբանությունը. «Դեռ պետք է պարզել այն հանգամանքը, թե ինչո՞ւ են կանայք շարունակում օգտագործել ալկոհոլ հղիության ժամանակ, անտեսելով իրենց և երեխայի առողջությունը: Ընդհանուր առմամաբ ալկոհոլ օգտգործելու ցուցանիշը 55 տոկոսից հասել է 114 տոկոսի և բացասական ցուցանիշները ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում անհանգստության և դեպրեսիայի հետ միաժամանակ»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ