livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

( Այս տարբերակները կարելի է օգտագործել հարսանիքից առաջ և հետո )

1.    Թույլ տվեք սիրելիին լինել ձեր պաշտպանը և պահապան հրեշտակը.

 

 

Ցանկացած տղամարդ ուզում է հերոս երևալ, սուպերմեն դառնալ: Եղեք նուրբ էակ, որին միշտ պաշտպան է հարկավոր: Թույլ տվեք, որ նա ձեր մասին հոգա, և մի մոռացեք երախտագիտության ու սիրալիր խոսքեր ասել:

Մեջբերում:  Շատ կարևոր է էմոցիաներն արտահայտելիս չափը չանցնել: Եթե աղջիկը կամ կինն անընդհատ բողոքում է իր կյանքից, այդ առաջացնում է միայն տհաճություն:


2.    Օգնություն խնդրեք նրանից ժամանակ առ ժամանակ.

Ասեք, օրինակ՝  որ ձեզ հարկավոր է դարակ տեղադրել: Իսկական տղամարդը ոչ միայն չի հրաժարվի, այլև ծորակը կվերանորոգի: Այդուհանդերձ նա իրեն կզգա հպարտ և ուժեղ, իսկ դուք չպետք է մոռանաք արժանացնել նրան շնորհակալության և գովեստների:1392486 10151648765872105 955829755 n

Մեջբերում:  Խնդրանքներով փորձեք չափը չանցնել: Եթե տղամարդը մեկ անգամ հրաժարվում է ձեր խնդրանքը կատարել, աշխատեք նրան ձեր խնդիրներով, թե չէ նա ուղակի կփախչի:


3.    Հարցրեք նրա կարծիքը.

Կարևոր չէ թե դուք ինչ եք գնում, սովորական իր, թե ճամփորդության տոմս դեպի հանգստյան տուն: Երբ դուք հարցնում եք նրա կարծիքը, դա նշանակում է, որ դուք գնահատում եք նրա կյանքի փորձն ու իմացությունը:

Մեջբերում: Դրանից հետո կարող եք անել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Կարող եք հետևել նրա կարծիքին և չհետևել:



093a9094371165a2beae38ac004ec6b4

4.    Կրեք թեթև կանացի զգեստներ.

Ռոմանտիկ զգեստները նուրբ կտորներից ( մետաքսից, շիֆոնից ) կստեղծեն նուրբ և գրավիչ կնոջ կերպար:

Մեջբերում: Եթե ձեզ չեն համապատասխանում այդպիսի զգեստները, ապա կրեք ռոմանտիկ շապիկներ ցանկացած ջինսի հետ: Մի քանի շաբաթից փորձեք նաև ռոմանտիկ զգեստ կրել:



5.    Երբեմն կրեք նրա իրերը.yMlc5 o3XAs

Այս խորհուրդը նրանց համար է, ովքեր գտնվում են ավելի մտերմիկ հարաբերությունների մեջ տղամարդու հետ: Տանը կրեք ձեր սիրելիի շապիկները կամ վերնաշապիկները:Այդ հագուստով նրա աչքերում դուք ավելի նուրբ, և միաժամանակ ամենամտերմիկ կինը կդառնաք:

 

6.    Մի սահմանափակեք տղամարդու ազատությունը.

 

 

7.    Անհայտացեք առանց զգուշացնելու.

 

Երբ կինը միշտ տղամարդու կողքին է, և տեղեկացնում է նրան ամեն մի քայլի մասին, տղամարդը հանգստանում է, և դադարում է նկատել կնոջը: Այդ պատճառով անհայտացեք որոշ ժամանակով, նրան չզգուշացնելով: Առաջինը՝  նա կկարոտի, իսկ երկրորդը՝  նա կփորձի գուշակել թե որտեղ եք ձեր ժամանակն անցկացնում: Իսկ հաջորդ անգամ նա կփորձի ձեզ ուղեկցել, չնայելով զբաղվածությանը:

 

8.    Համոզեք տղամարդուն, որ դուք չեք ուզում նրան ձեզ.

Տղամարդիկ համոզված են նրանում, որ բոլոր կանայք՝  ծնված օրվանից,  երազում են ամուսնության և երեխաներ ունենալու մասին: Եթե դուք այդպիսի պլաններ դեռ չունեք, ապա անկեղծ ասեք նրան: Նա կհասկանա, որ դուք չեք ուզում իրեն  ձեզ տարիներով:

 

9.    Անընդհատ փոփոխվեք.

Փոփոխությունները կարող են կապված լինել ներքին աշխարհի, հետաքրքրությունների և արտաքինի հետ ( Make up, հագնվելու ոճ, մազերի հարդարման ձև ): Թող նա իմանա, որ դուք շատ տարատեսակ մարդ եք, և նա ձեր մասին դեռ բաներ կա, որ չգիտի: Մի եղեք :

Մեջբերում: Չափը չանցնեք: Զարմացնել դեռ չի նշանակում ցնցել:


10.    Մի խառնվեք նրա անձնական կյանքին.

Տղամարդու բացակայության ժամանակ մի փորփրեք նրա անձնական իրերը( ուշ, թե շուտ նա կնկատի ): Մի փորձեք կարդալ նրա SMS-ները, մի հարցրեք ,թե ով և ինչու էր զանգահարել:

 

11.    Բարձրացրեք նրա ինքնագնահատումը.

Բոլոր տղամարդիկ շատ ինքնավստահ են երևում, սակայն ներքուստ այդպիսին չեն: Երբ տղամարդը նկատում է, որ դուք նրան հարգում և սիրում եք, նրա ինքնագնահատումը բարձրանում է:

 

12.    Պոզիտիվի աղբյուր դարձեք.

Լավ տրամադրություն և ուրախություն պարգևեք: Կատակեք, ոգևորեք սիրելիին նույնիսկ այն ժամանակ, երբ ինքներդ վատ իրավիճակում եք:Uaom3Die46s

13.    Եղեք շփվող.

Ընտանիքի և ընկերների շրջապատում եղեք անթերի, ուշադրություն գրավեք լավ շարժումներով: Այդ ժամանակ նա կհպարտանա ձեզանով:

 

14.    Ապշեցրեք նրա ընկերներին.

Փորձեք անել այնպես, որ նրա ընկերները կամ խանդեն, կամ սիրեն ձեզ: Եթե ստացվեց, ապա տղամարդը ձեր տրամադրության տակ է: Նրա համար ավելի լավ բան չկա, քան նրա ընկերների գովեստը ձեր նկատմամբ:

 

15.    Փայլեք ձեր տաղանդներով.

Հրավիրեք սիրելիին ձեր մենահամերգին, ձեր  ցուցահանդեսին, հրավիրեք պարասրահ կամ նույնիսկ կարաոկե – բար: Նրան հրավիրեք այնտեղ, որտեղ վստահ կլինեք, որ ուշադրության կենտրոնում միայն դուք եք լինելու: Այնպես արեք, որ անծանոթ տղամարդիկ մոտենան և ցանկանան ծանոթանալ ձեզ հետ, չնկատելով ձեր սիրելիին: Այդ ժամանակ նա կհասկանա, որ պետք չէ երկար մտածել, այլ պետք է գործել:

 

16.    Հետաքրքրվեք տրամաբանական խաղերով.

Տղամարդը տեսնելով ձեզ շախմատ խաղալիս, կհասկանա, որ դուք ոչ միայն գեղեցիկ եք, այլև խելացի, և անգիտակցաբար կցանկանա որ իր երեխաները գեներով ձեզ նմանվեն:

 

17.    Գեղեցկացեք տղամարդու աչքի առաջ.

Թույլ տվեք սիրելիին հետևել, թե դուք ինչպես եք հագնվում, Make up անում կամ վարսերը հարդարում: Կանայք հիմնականում արգելում են տղամարդկանց հետևել այդ պրոցեսին: Եվ իզուր: Այդպիսի իրավիճակներն ավելի են հարաբերություններն ամրապնդում:

 

18.    Պահպանեք տան հարմարավետությունը.

Եթե տղամարդն իրեն հանգիստ և հարմարավետ է զգում տանը, ապա նա այլևս չի վախենում ձեր հարաբերությունների շարունակությունից, այլ սկսում է վայելել կյանքը:

 

1352714647 198519.    Միասին պատրաստեք ուտեստը.

Ինչքան շատ ժամանակ անցկացնեք խոհանոցում, այքան նա կսկսի համեմատել ձեզ իր ապագա կնոջ հետ: Համեղ և արագ ուտեստ պատրաստելը բարձր կգնահատվի նրա կողմից:

 

20.    Հագուրդ տվեք նրա նախասիրություններին.

Եթե նրան դուր է գալիս Jazz, ապա ձեզ համար էլ գնեք մի քանի սկավառակ: Եթե նրան դուր է գալիս ձկնորսությունը, նրան ընկերակցեք: Եթե նրան դուր է գալիս կոնկրետ ինչ որ բրենդ, ապա ձեզ համար էլ գտեք ինչ որ համապատասխան իր:


Վերևում թվարկված խորհուրդները լիովին բավական են, որպեսզի ձեր սիրելիի կասկածները վերանան: Նա կցանկանա իր կյանքը կապել միայն ձեզ հետ: Իսկ դա այն է, ինչին դուք ձգտում եք:



Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/12660.html


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում