livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

sexolog1Ըստ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԶԱՏՅԱՆԻ` մեր հասարակության մեջ ձեւավորված է սեքսուալ աղավաղված կերպար. «Եթե նեղ ներքնազգեստ, ջինսե տաբատ ու բարձր կրունկով կոշիկ ես կրում, ապա արդեն ցանկահարույց ես եւ մեծ հաջողություն ունես տղամարդկանց շրջանում»,- նկատել է բժշկուհին: Այս կերպարը, բժշկուհու խոսքերով, գուցե հեռուստաէկրաններից է ներխուժել առօրյա:  

Բժշկուհին նշում է, որ վերջերս ոչ պրոֆեսիոնալ հարցում է արվել, որի արդյունքում պարզվել է, որ հայ տղամարդիկ անտարբեր են արհեստական հնարքներ կիրառող կանանց հանդեպ:

Ռ. Ազատյանը ընդգծում է, որ հնարավոր է` հենց հայ տղաներն են թելադրում աղջիկներին ճաշակ ու նրանց դուր են գալիս ստրինգները, նեղ ջինսե տաբատն ու բարձր կրունկներով կոշիկները:

Բժշկուհին խորհուրդ է տալիս ամռան այս ամիսներին հրաժարվել նեղ ներքնազգեստից` ստրինգներից ու ջինսե տաբատներից. «Ոչ բնական կտորից կարված ներքնազգեստ օգտագործելիս բարձր ջերմաստիճանի դեպքում մեծանում է քրտնարտադրությունը, փոխվում է հեշտոցի միջավայրը»,- պարզաբանում է Ազատյանն ու հավելում, որ դա էլ իր հերթին կարող է սնկային ախտահարման պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով կանանց եւ աղջիկներին խորհուրդ է տալիս կրել միմիայն բնական բամբակից ներքնազգեստ: Ըստ Ազատյանի, բամբակը կլանում է խոնավությունը:

«Ու թեեւ սա ընդամենը տեսություն է, ու չկան գիտական ապացույցներ, ասում են, որ նեղ ջինսե տաբատները բացասական ազդեցություն են ունենում մարմնի կառուցվածքի վրա: Հնարավոր է` ճարպային անցանկալի գոյացություններ հայտնվել»,- ասում է բժշկուհին:

Հարցին` նեղ ջինսե տաբատները, հատկապես Չինաստանում արտադրված, հնարավո՞ր է չբերություն զարգացնեն,sexolog2 Ազատյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Չինական ջինսերից տեղյակ չեմ: Վերոնշյալ սնկային ինվազիները կարող են առաջացնել բորբոքային երեւույթներ, փոխել հեշտոցի միջավայրը, սպանել սերմնաբջիջները ու հանգեցնել չբերության, սակայն ասել, թե չինական ջինսերն են այդ ամենի պատճառը, գրագետ չէ»:

Ռ. Ազատյանը կիսվեց եւս մեկ տեսության մեջ, համաձայն որի` նեղ ջինսե տաբատները հարում են կնոջ ամենազգայուն էրոգեն գոտին, ինչը ցանկալի չէ:

Անդրադառնալով բարձր կրունկով կոշիկներին` Ռ. Ազատյանը հայտնեց, որ այն եւս բացասական հետեւանքներ կարող է ունենալ, մանավանդ, եթե անորակ արտադրության կոշիկ է. «Բարձրակրունկ կոշիկներ կրելը չձեւավորված տարիքում լուրջ վնաս կարող է հասցնել կնոջը: Կնոջ ողնաշարի կազմավորման փուլն ավարտվում է 23 տարեկանում: Վաղ հասակում սիստեմատիկ բարձր կրունկով կոշիկներ կրելը, հնարավոր է, ողնաշարի ծռումներ առաջացնի, ինչն էլ հղիության փուլում որոշակի խնդիրներ կստեղծի,  իսկ ավելի հասուն տարիքում բարձր կրունկով կոշիկները կարող են երակների լայնացման պատճառ դառնալ»,- եզրափակում է սեքսոլոգը: Այնպես որ, գայթակղելու, ուշադրություն գրավելու այլ միջոցներ փնտրեք:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում