6eb8ff58fe1241645b0287c7d10dafa3Կոշիկի կրունկն ունիկալ իր է, այն կարող է նույնիսկ մի ամբող կյանք փոխել: Բոլոր կրունկները ՝ նույնիսկ բարձրակրունկ սպորտային կոշիկներն  ունեն իրենց յուրահատուկ ոճը: Կրունկները հարմարավետ  չեն, և նրանցով կարողանում են քայլել ոչ բոլոր նորաոճ աղջիկները: Սակայն սովորել կարելի է: Ընդհամենը պետք է հետևել մեր խորհուրդներին:

1.    Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն


Սպորտով զբաղվող  աղջիկները ավելի հեշտ են քայլում կրունկների վրա:  Կրունկների վրա քայլելու համար պետք է մարմնի մկանները վարժված լինեն, այսինքն կրունկների վրա քայլելը դա ուղղակի թեթև մարզանք է մկանների համար:


2.    Ճիշտ քայլվածք6ad5d9b238e54df0cfcf4e8735c03219


Կրունկների վրա քայլվածը տարբերվում է հարմարավետ կուշիկներով քայլվածքից: Կրունկները ոչ միայն կերպարը փոխում են, այլև կարողանում են մանր և արագ քայլեր կատարել: Շատ աղջիկներ ամբողջ թափով կրունկները դնում են, բայց դա մեծ սխալ է: Դրանից քայլվածքը դառնում է սեղմված և նույնիսկ ծիծաղելի: Ճիշտ քայլի համար պետք է սկզբում դնել թաթը, ապա շատ հանգիստ կրունկը: Բարձր կրունկները ամբողջովին փոխում են մարմնի քաշի տեսությունը: Դրանից որոշ աղջիկներր առաջ են թեքվում, որից նրանց մեջքը կուզիկ է երևում: Դրա դեմ պետք է պայքարել: Առաջին հերթին պետք է հիշել, մեջքն ուղիղ պահել: Եթե չի ստացվում,  պատկերացրեք, որ ձեր գլխից կապված է պարան, որը ձեզ ձգում է վերև:
 Դիտողականություն
Հետևել թե ինչպես են քայլում սուպերմոդելները պուդիումի վրա դա շատ լավ է, քանի որ պատկերացում եք ձեռք բերում, թե ինչպես պետք է ճիշտ քայլել: Մոդելները պոդիումի վրայով քայլելուց, պատկերացնում են մի վերացական գիծ, որի վրայով քայլում են: Այս միջոցը դուք էլ փորձեք:

Հարմարավետություն


Հարմարավետությունից ավելի թանկ բան չկա: Հիշեք, որ նոր կոշիկները կարևոր հանդիպումներին հագնել չի կարելի, քնաի որ դրանից կարելի է ոչ միայն վատ տրամադրություն, այլև տրավմաներ ստանալ: Նաև մի փոքր նստելու հնարավորությունից էլ չհրաժարվեք ՝ դա կթողնի ոտքերին հանգստանալ:

Կրունկները միշտ չէ, որ ցավոտ և դժվար են: Գլխավորը սովորել ճիշտ կրել այն:



Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/14368.html