livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

i-5709Ձեռքի և սրտի առաջարկությունն ամենահաճելի պահն է երկու սիրահարների համար, իսկ հարսանիքն ՝ ամենաուրախ, ապա հարսանեկան արարողությունն` ամենապատասխանատու և հուզիչ պահն է: Սակայն որոշ տղամարդկանց վախեցնում է այդ պետական հիմնարկությունը, որը կոչվում է ԶԱԳՍ:
Թվում է թե ԶԱԳՍ գնալը շատ հեշտ գործընթաց է, սակայն ինչքան տարբեր պատություններ են տեղի ունեցել հենց այդ պատերի ներսում:
Տղամարդու հետ հեշտ է գնալ կինո, ռեստորան կամ թանգարան: Նույնիսկ նա չի վախենում 3 ժամանոց զբոսանքից առևտրի կենտրոնով, ինչքան ԶԱԳՍ գնալուց: Բայց միևնույն է, ինչու՞ է նա վախենում այդ պետական հիմնարկությունից: Եվ վերջապես ինչպե՞ս նրան տանել ԶԱԳՍ:
` այս հարցի շուրջ մտածում են ոչ միայն պրոֆեսիոնալ որսորդուհիները, այլև ամենահասարակ կանայք, ովքեր նայում են իրենց ընկերուհիների հարսանեկան արարողությունները:
Մեր գործողությունները նրան ԶԱԳՍ տանելու՝ ուղիղ կերպով կապված են նրա ԶԱԳՍ-ից խուսափելու պատճառից: Տարբեր մոտեցումներ կարող ենք գտնել ցանկացած տղամարդու համար:

1.    Գնահատիր քո շանսերը


Նախ առաջինը, վատ չէր լինի առաջին հերթին գնահատել ձեր ամուսին լինելու շանսերը: Կարելի է դիմել հին միջոցներին ՝ վերցրեք թուղթ և բաժանեք երկու մասի: Մեկում գրել թե ինչ կարող եք տալ տղամարդուն, եթե լինեք ամուսին, երկրորդ մասում գրեք ձեր թերությունները: Եթե թղթի առաջին մասը փոքր ստացվեց, ուրեմն հնարավոր է որ դուք ինքներդ ձեր հանդեպ պետք է խիստ լինեք, ոչ թե տղամարդու հանդեպ:

 

2.    Վերցրեք նախաձեռնությունը ձեր ձեռքը 1345546592 pochemu-muzhchina-boitsya-zagsa 02


Եթե դուք Մարիա-Իսկուսնիցային նման եք և՛ խոհանոցում, և՛ մահճակալում, լավ հարաբերությունների մեջ եք նրա ընտանիքի անդամների հետ, չեք ծխում, չեք խմում, և մի քանի տարի ընթացած ձեր հարաբերությունների ընթացքում ոչ մի անգամ ձեռքի և սրտի առաջարկություն չեք ստացել, ապա պետք է նախաձեռնությունը վերցնել ձեր ձեռքը: Ծնկի իջնելը և մատանին ավելորդ են, բայց ձեր միասնական ապագայի մասին խոսելը տեղին կլիներ: Փոքր ինչ նեղացած տոնով, բայց առանց ավելորդ էմոցիաների: Հնարավոր է, որ ձեր տղամարդը ուղղակի լուրջ չի ընդունում այդ պրոցեսսը, քանի որ կան երջանիկ շատ զույգեր, որոնք նույնիսկ երեխա են ունենում, միմյանց անվանում են ամուսիններ և նույնիսկ չեն էլ մտածում այդ կնիքի մասին անձնագրում:

 

3.    Առանց հիստերիայի


Այն ինչ չպետք է անել, դա չճնշել նրան, ոչ մի դեպքում չսպառնալ և չկշտամբել: Հիստերիայի ժամանակ մենք հաճախ ԶԱԳՍ գնալու ճանապարհը դարձնում ենք պատերազմական դաշտ: Յուրաքանչյուր տղամարդու էլ զայրացնում է, երբ նրան ստիպում են ինչ որ բան անել: Իրենց բոլոր մտածմունքները, նույնիսկ ամենահիմարները, սովոր են ինքնուրույն իրականացնել: Հենց այդ պատճառով էլ նրանք նախընտրում են ԶԱԳՍ գնալու հոգսը վերցնել իրենց ուսերին: Մեզ այդ դեպքում միայն մնում է լինել ստրատեգներ և տակտիկայով շարժվել, քանի որ տղամարդը պետք է զգա, որ հենց ԻՆՔՆ է կնոջը տանում ԶԱԳՍ, ոչ թե հակառակը:

 

4.    Տալ ազատություն


Հնարավոր է ձեր տղամարդը հավատում է, որ ամուսնությունից հետո նրա հնարավորությունները կսահմանափակվեն: Դրա համար պետք է ամեն օր այնպես անել, որ նա հարմարավետություն զգա, և ոչ մի դեպքում չսահմանափակեք նրան: Տղամարդիկ ահավոր չեն սիորւմ երբ իրենց կառավարում են, բայց մեզ կառավարելը նրանց ամենասիրած զբաղմունքն է:

 

5.    Համբերատար եղեք       predlozhenie ruki i serdtsa


Ժամանակն է հիշել մեր շատ սիրելի հեքիաթները: Ինչքան էլ դաժան է, բայց մեր սիրելի հերոսներից շատերն իրենց երջանկությունը գտել են տառապելուց հետո: Մոխրոտիկը տանջվել է իր խորթ մոր ձեռքում, Մատնաչափիկը՝ խլուրդի և գորտի, իսկ Սպիտակաձյունիկը ընդհանրապես պետք է քուն մտներ բյուրեղյա դագաղում և սպասեր իր արքայազնին: Վերջիվերջո երջանկությունը գալիս է, չի կարող հավերժ լինել: Ի միջի այլոց միայն կանայք չեն տաջվել, այլև տղամարդիկ էլ: Եվ ինչքան տղամարդը ուժ և էմոցիա է ծախսել տվյալ կնոջը հասնելու համար, այնքան նա հետագայում կգնահատի կնոջը:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/15718.html


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում