livemarks sitemap
Կիրակի, Մարտի 29, 2020

2889161d718bb52b6ed8196d8a47788cԵղել է այնպես, որ ինքներդ ձեզ հարցնեք . : Եթե այո, ապա շարունակեք կարդալ: Մենք գտել ենք ամենագլխավոր պատճառները, որոնց պատճառով նույնիսկ ամենագեղեցիկ կանայք լինում են միայնակ:

1.    Շատ բարձր ստանդարտներ
Սա ամենատարածված պատճառներից մեկն է: Իհարկե պետք չէ համաձայնել այն քչին, որից ավելիին եք դուք արժանի: Բայց մեկ անգամ ևս օբյեկտիվորեն մտածեք, թե արդյոք իրական են ձեր պահանջները:

2.    Չափից ավելի բացասականություն
Դուք պեսսիմիստ եք, և միշտ կգտնե՞ք մի բան որի համար կբողոքեկ: Այդպիսի վերաբերմունքը կյանքի հանդեպ բացատրում է, թե ինչու եք դուք միայնակ: Ոչ մի տղամարդ չի ցանկանա սկսել հարաբերություններ այնպիսի կնոջ հետ, ով ամեն ինչ տեսնում է սև գույնով:

3.    Սխալ ընտրություն
Հավերժական խնդիր: Որոշ կանայք հանդիպում են սխալ տղամարդկանց հետ: Եթե միևնույն է, ձեզ ձգում են ավանտյուրստները, հիշե՛ք, նույնսիկ ամենաջերմ հարաբերությունները այդպիսի տղամարդկանց հետ, չեն բերի ոչ մի լուրջ հարաբերությունների:

4.    Դուք վատ ունկնդիր եք
Տարօրինակ է, բայց որոշ մարդիկ ընդհանրապես լսել չգիտեն: Պետք է ընդգծել ոչ միայն, որ խոսում է մարդը, այլև այն, թե ինչպես է նա խոսում ՝ ժեստերի լեզվով, ինտոնացիան և այլն:

5.    Դուք քննադատող եք և անհուսալի
Տղամարդը չի կարողանում գտնվել մի կնոջ կողքին, ով անընդհատ քննադատում է ուրիշներին: Հիմնականում դա հաստատում է այն, որ դուք ինքնավստահ չեք և անհուսալի, և որը ՝ համաձայնեք, որ այդքան էլ չի գրավում հակառակ սեռին:

6.    Դուք չեք հետևում ինքներդ ձեզ
Հավատացեք, տղամարդիկ դա նկատում են: Խոսքը նրա մասին չէ, որ միշտ պետք է պատրաստ լինեք ֆոտոսեսիային, այլ նրան, որ միշտ պետք է հետևեք ինքներդ ձեզ: Օրինակ մի մոռացեք հետևել ձեր քաշին, միշտ կոկիկ հագնվեք, մի մոռացեք Make Up-ի մասին:

7.    Դուք մինչև հիմա սպասում եք նախկին ընկերոջը
Շատ կանայք միայնակ են, որովհետև դեռ սպասում են իրենց նախկին ընկերոջը: Բայց իրականում հույս կա՞, որ նա կվերադառնա, թե նա ուղղակի սառեցրե՞լ է ձեր ուղեղը, և չեք կարողանում նոր մարդու հետ հանդիպել:

8.    Իրականում դուք չեք ուզում հարաբերություններ
Դուք կարող եք ժխտել այդ ամենը, բայց իրականում ձեր չուզենալը պարզ երևում է կողքից, և չի թողնում, որպեսզի երկրպագուները մոտենան: Հնարավոր է, որ դուք ուղղակի օգտվում եք ազատությունից, կամ էլ վախենում եք պատասխանատվությունից, բայց մինչև ձեր վերաբերմունքը չփոխվի, դուք կմնաք միայնակ:

 

Տաթև Ավետիսյան

http://linel-sirun.livejournal.com/19295.html

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում