livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

pribor3Առհասարակ լինում են դեպքեր, երբ սեղանի շուրջ շփվում ենք տարբեր տարիքի, զարգացվածության, մասնագիտության տեր եւ մի շարք այլ առանձնահատկություններ ունեցող մարդկանց հետ: Ընդանուր սեղանի շուրջ մեր պահվածքը պետք է հասնի կատարյալի` այսինքն մարդիկ պետք է իրենց դրսեւորեն այնպես, որ դիմացինն իրեն զգա անկաշկանդ եւ հաճույք ստանա, ոչ միայն ուտեստների անկրկնելի համից, այլ նաեւ զրույցից: Այդ իսկ պատճառով պետք է հմտորեն տիրապետել սեղանի շուրջ կիրառվող էթիկայի նորմերին ու կանոններին: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունեն էթիկետի իրենց օրենքները, որոնք էլ ձեւավորվում են ժամանակի ընթացքում:

Ի դեպ, Էթիկետի կանոններն իրենցից ենթադրում են սեղանի շուրջ ոչ միայն տանտիրոջ գրագետ պահվածքը, այլ նաեւ` հյուրերի:

Հնուց եկած խոսք է, որ ուտեստը պետք է գեղեցիկ լինի ընդհուպ մինչեւ մանրուքներ: Այս պարագայում շատ կարեւոր է սեղանի ընդհանուր տեսքը, որն էլ պայմանավորված է նաեւ գեղեցիկ սպասքով եւ սեղանից օգտվելու գրագետ մեթոդներով: Օրինակ`

1. Պետք չէ շատ հեռու կամ շատ մոտիկ նստել սեղանին:

2. Արմունկները հեռու պահեք սեղանից, քանի որ այդպես կարող եք խանգարել ձեր կողքի նստածին:

3. Խորհուրդ չի տրվում փռվել աթոռի վրա, քանի որ անզգուշության հետեւանքով հնարավոր է սոուսով կեղտոտել կոստյումը:

4. Սեղանի շուրջ պետք է նստել ուղիղ դիրքով, այլ ոչ թե կռանալ կամ գլուխը կախել պնակի վրա:

5. Ճաշատեսակ համտեսելիս խնդրեք, որպեսզի մատուցողը կամ որեւէ մեկը այն մոտեցնի ձեզ: Մի փորձեք ուժերի լարումով ինքներդ այն մոտեցնել ձեզ:

pribor4Սեղանի անհրաժեշտ պարագաներից մեկն էլ անձեռոցիկն է: Սակայն պետք է  հստակ իմանալ, թե ինչպես են օգտագործում այն: Կտորից անձեռոցիկները նախատեսված են ծնկներին գցելու համար, որպեսզի հացի փշրանքները, սոուսի կաթիլները տեղ չգտնեն ձեր գեղեցիկ երեկոյան զգեստի կամ կոստյումի վրա: Ի դեպ, անձեռոցիկներով խորհուրդ է տրվում մաքրել միայն մատների ծայրերը եւ շրթունքները: Իսկ այն օգտագործելուց հետո հարկ չկա վերադարձնել նույն դիրքի:

Եթե նախատեսված ճաշկերույթին մասնակցում է նաեւ ձեր փոքրիկը, ապա պետք է հիշել, որ կտորից անձեռոցիկը պետք է ամրացնել օձիգից:

Էթիկետի կարեւոր նորմերի մեջ է մտնում նաեւ ուտելու արվեստը: Վատ տոն է համարվում ճպճպացնելով ծամելը, անգամ այն պարագայում եթե ճաշատեսակը անչափ ախորժելի է ու ձեզ այն ձեզ շատ դուր է եկել: Անշնորքություն է պատարաքաղի ծայրին ամրացրած հացի կտորով սրբել պնակը:

Հիշեք նաեւ, որ ոչ բոլոր ուտեստներն են վերցվում պատարաքաղի, գդալի եւ այլնի միջոցով: Օրինակ` հացը, քաղցրաբլիթները, միրգը վերցնում են ձեռքով: Սակայն լինում են դեպքեր, երբ օրինակ` խորովածը, թռչնամսով պատրաստված որոշ ուտեստներ եւ պիցցան մարդիկ նախընտրում են համտեսել դանակ պատարաքաղի օգնությամբ, ինչը միանգամայն նորմալ է: Հաճելի ժամանաց եւ ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Նյութը` ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում