livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
secret

Սեղանի ճոխության եւ գրավչության հիմնական գրավանականը սեղանի սփռոցներն ու անձեռոցիկներն են: Ձեր սեղանակիցները արժանի են փառահեղ ընդունելության ու դրան հասնելու համար բացարձակ անհրաժեշտ չէ ունենալ թանկագին պարագաներ:

Սեղանի ձեւավորման համար սփռոցները ու անձեռոցիկները կարող են լինել նաեւ ձեռագործ, սակայն հիշենք, որ անհրաժեշտ համադրությունը լիովին փոխում է տպավորությունը եվ սեղանին հաղորդում է էսթետիկ գեղեցկություն:

ՍՓՌՈՑՆԵՐ

Մեր օրերում արդի են ինչպես գունավոր, ծաղկավոր, այնպես էլ միատոն սփռոցները, սակայն առավել կիրառելի են երկու համահունչ գույներով համադրված երկշերտ սփռոցները: Տոնական օրերին կարելի է իբրեւ երկրորդ շերտ կիրառել թեմատիկ բովանդակություն ունեցող  շերտ, իսկ մնացյալ դեպքերում իդեալական տարբերակ է շերտերից մեկի սպիտակ լինելու պարտադիրությունը: Սեղանի անզուգականությունը կարելի է լրացնել համապատասխան գույնի անձեռոցիկների ընտրությամբ:

stol6Ամեն օրվա համար կիրառելի եւ չափազանց հարմար են պլաստիկ սփռոցները: Նկատենք, որ այսօր կա ընտրության անսահմանափակ հնարավորություն, որտեղ  կարելի է համադրել ճաշակը ու պրակտիկ մոտեցումը: Սակայն բոլոր ժամանակներում արդի եւ հարգի են եղել ճերմակ սփռոցները, որոնք յուրօրինակ հարազատության եւ մտերմիկության զգացում են առաջացնում ու հարմար են ինչպես տոնական, այնպես էլ առօրեական սեղանների համար:

Խոհանոցային սեղանների համար շատ ավելի հարմար է ընտրել վարագույրներին համապատասխան եւ տաք մթնոլորտ ստեղծող գունավոր սփռոցներ:

ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐ

Անձեռոցիկների հարցում կարելի է հետեւել երեւակայության ու պատեհականության սկզբունքներին: Նույնիսկ ամենահասարակ սպիտակ անձեռոցիկը կարող է հիանալի տեսք ստանալ ուգեղեցկացնել սեղանը անձեռոցիկների համար նախատեսված օղակներ կիրառելիս: Այս հարցում օրիգինալություն ցուցաբերելու համար` կարող եք ստեղծել ձեր սեփական մոդելները, սակայն շատ ավելի հարմար եւ ճոխ տեսք ստանալու համար կիրառեք ափսեի վրա ուղղահայաց դիրք ունեցող ամուր ու բարձր անձեռոցիկներ:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում