livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

w1Ընդունված կարծիք կա, որ կանայք ավելի զգայուն են ու ավելի ակտիվ` իրենց զգացմունքներն արտահայտելու հարցում, սակայն, ինչպես ասում են` տարիների ընթացքում լռությունը դառնում է կնոջ լավագույն ընկերը: Վստահաբար, կան բաներ, որոնց մասին կանայք պարզապես լռում են: Ինչի՞ մասին են լռում հայ հայտնի կանայք.

Դերասանուհի ՄԱՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ.

- Անշուշտ, կան բաներ, որոնց մասին լռում եմ, թեեւ այդպիսիք քիչ են: Ես սովորաբար չեմ լռում, այլ բացատրում եմ, վերլուծում` մանավանդ ընտանիքում. Ինձ համար շատ ավելի հեշտանում է, երբ հարցը լուծում է ստանում եւ ոչ թե շարունակում է տանջել ինձ: Լռում եմ շիկացած մթնոլորտի ժամանակ, որքան էլ էմոցիոնալ եմ, ես դա կարողանում եմ անել: Լռում եմ այն ժամանակ, երբ խոսքս կամ դիտարկումս կարող է վիրավորել որեւէ մեկին, սպասում եմ ավելի չեզոք պահի եւ միայն այդ ժամանակ եմ խոսում: Լռում եմ թույլ դերասանական խաղ կամ ներկայացում դիտելիս. մարդն աշխատել է, այդքան է կարողացել, պետք է գնահատել նրա ջանքերը:

Իսկ ընդհանրապես` լռելն ինձ համար չէ: Լռելով տեղում ենք մնում: Առաջ գնալ է պետք: Ընդհանրապես ես մի քիչ հեղափոխական տեսակ եմ, բայց ոչ երբեք ֆեմինիստ:

w2Երգչուհի ԼԱՅԱՆԱ.

- Անկեղծ կգտնվեմ. նախընտրում եմ չլռել եւ արտահայտվել: Կարծում եմ, որ այս դարում կինը եւ տղամարդը հավասար իրավունքներ ունեն: Իհարկե, կինը պետք է չկորցնի իր կանացիությունը եւ լինի «խորամանկ» ինչ-որ չափով եւ չարտահայտվի որոշ հարցերի շուրջ. ամեն բան ունի իր տեղը, ժամը:

Դերասանուհի,
w4հաղորդավարուհի
ՀԵՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ.

- Ճիշտն ասած, իմ կարծիքով, տղամարդիկ ավելի զգայուն են եւ շատ ավելի խոցելի, քան կանայք: Սակայն, իրենց ցավն ու անհանգստությունը արտահայտելու հարցում կանայք անշուշտ առաջատար են: Անկեղծ ասած` կարողանում եմ խոսել մտերիմներիս հետ իմ ցավի, ինձ անհանգստացնող երեւույթների մասին, բայց եւ ինչպես աշխարհի բոլոր կանայք, ունեմ իմ գաղտնիքները, որոնց մասին լռում եմ, սակայն շատ ավելի մեծ եւ ամուր լռություն եմ պահպանում ինձ վստահած գաղտնիքների շուրջ:

Կոմպոզիտոր ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆ.w3

- Իմ սիրելի մարդուց` ամուսնուցս, որեւէ գաղտնիք չունեմ, եւ չկա մի այնպիսի հույզ կամ զգացմունք, որի մասին կլռեի: Իհարկե, լինում են պահեր, երբ մտքերդ միայն քոնն են լինում, բայց, իսկապես, վաղուց բոլոր կարեւոր հարցերի մասին wսովորել եմ խոսել ամուսնուս հետ, որը բացի ամուսին լինելուց, վաղուց դարձել է թե՛ իմ ամենամոտիկ ընկերը, թե՛ կոլեգան: Այսինքն` ընտանիքի հարցերը, անձնական հարաբերությունները եւ աշխատանքային բոլոր կարեւոր հարցերը քննարկում եմ իր հետ: Սակայն, դա միշտ այդպես չի եղել. ժամանակը շատ մտերմացրել ու հարազատ է դարձրել մեզ:

Դերասանուհի ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ .
-    Տարօրինակ գուցե թվա, բայց լռում եմ, երբ հոգեպես հանգիստ եմ, մնացած դեպքերում արտահայտվում եմ:

ԿԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում