livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altՈւրախացե'ք նրա նվերներից


Ինչո՞ւ ենք սիրում երեխաներին նվերներ անել. նրանք կարողանում են անկեղծ արտահայտել իրենց ուրախությունը անգամ մի փոքր նվերից: Արժի "միացնել" փոքրիկ աղջկա անմիջական ուրախության արտահայտումը:  Եղե'ք անկեղծ, եւ նա կցանկանա կրկին ուրախացնել Ձեզ:


Օգնության կանչե'ք


Ինքնուրույն եւ անկախ «երկաթե լեդի»-ի կերպարը այնքան սովորական է դառնում, որ ժամանակակից կանայք հետ են սովորում արտահայտել բնական կանացի փխրությունը: Իսկ եթե այդպես է, տղամարդու մտքով անգամ չի անցնում, որ  նրա ուշադրության կարիքը ունեք: Հայցե'ք նրա օգնությունը, եթե նույնիսկ Ձեզ անսովոր եւ բարդ լինի, իսկ ներքին ձայնը հուշի` ինքդ էլ գլուխ կհանես: Տղամարդիկ իրենց ուժեղ եւ պետքակար  զգալու կարիքն ունեն: Եթե դուք նրան պարգեւեք այդ զգացմունքը, նա կպատասխանի ձեզ առատաձեռնությամբ եւ անկեղծ մտահոգությամբ:

Գնահատե'ք նրա ջանքերը

 Որպեսզի սիրելին ցանկանա Ձեզ վրա գումար ծախսել, գնահատե'ք նրա ջանքերը եւ գովաբանե'ք նրա առատաձեռնությունը: Պատմե'ք ինչքան բարձր եք գնահատում նրա հոգատարությունը: Անկեղծ երախտապարտությունը եւ հիացմունքը կարող են հրաշքներ գործել:

Պատմե'ք Ձեր ցանկությունների մասին

Տղամարդիկ չեն կարող կարդալ Ձեր մտքերը եւ ակնարկներն էլ դժվար են հասկանում: Պատմե'ք Ձեր սիրելիին Ձեր ցանկությունների մասին, բայց ոչ թե կշտամբանքի, համեմատությունների  եւ պահանջների ձեւով, այլ` ձեր ցանկությունների` «Սիրելի'ս, ինձ այնքան հաճելի կլիներ, եթե ավելի հաճախ ինձ նվերներ անեիր: Ինձ համար քո ուշադրությունը անչափ հաճելի է»:

Ընդունե'ք նվերներ

Պատահե՞լ է, որ նրա հարցին` ինչ նվիրել, պատասխանել եք` ամեն ինչ ունեմ, մի' ծախսիր գումար կամ կշտամբել եւ խանութ եք վերադարձրել թանկարժեք նվերը: Իմացե'ք, որ այդպիսի պահվածքը տղամարդուն զրկում է առատաձեռն լինելու ցանկությունից. ի՞նչ պատճառ կա մի կնոջ մասին հոգ տանելու, որն «ամեն ինչ ունի» եւ որն իրեն թանկարժեք նվերների արժանի չի համարում:

Ինքներդ եղե'ք առատաձեռն

Առատաձեռնությունը հատկություն է, որը կարելի է զարգացնել` ստեղծելով համապատասխան միջավայր: Եթե ցանկանում եք, որ տղամարդը լինի ուշադիր, ցուցաբերե'ք առատաձեռնություն` պարգեւե'ք ուշադրություն եւ տրամադրե'ք ժամանակ  Ձեզ եւ ձեր հարազատներին, մի' մոռացեք հաճելի բառերի եւ էմոցիաների արտահայտման մասին, առանց պատճառի պատրաստե'ք փոքր անակնկալներ: Ոգեւորվելով Ձեր առատաձեռնությունից` տղամարդը ինքն էլ կսկսի ավելի ուշադիր եւ առատաձեռն լինել:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում