livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

seasonsԿանայք միշտ էլ տղամարդկանց համար եղել են եւ կմնան չբացահայտված մոլորակներ: Բայց եթե ցանկանում եք որոշ չափով պարզել Ձեր սիրելիի բնավորության որոշ գծեր, նախ պարզեք, թե նա տարվա որ եղանակին է լույսաշխարհ եկել:

ՁՄԵՌԱՅԻՆ ԿԻՆ

Ձմռանը ծնված կանանց բնությունը պարգեւում է մարտական բնավորություն: Լինելով նպատակասլաց, եռանդով լի ու մի քիչ էլ հանդուգն` նրանք մշտապես ուշադրության կենտրոնում են եւ արժանանում են համընդհանուր հիացմունքի: Սիրո հարցում նույնպես հիանալի ՙմարտիկներ՚ են. նրանց հետ ոտք մեկնել ցանկացող մրցակցուհիներին լիակատար պարտություն է սպասվում: Նրանք գրեթե միշտ իրադրության տերն են: Զուգընկերոջ հետ հաճախ են վեճեր ունենում, քանի որ իրենց համար միակ ճշմարիտը սեփական կարծիքն է: Այնուամենայնիվ, եթե նրանք սիրում են, հաշտության հեշտությամբ են գալիս:

Ձեզ լավ կզգաք ՙգարնանային՚ անհոգ տղամարդկանց կամ ՙձմեռային՚ համառների հետ: Վերջիններիս կողքին դուք հաստատ չեք ձանձրանա:

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԿԻՆ

Գարնանը ծնված կանայք գրավիչ են եւ անմիջական: Նրանք հաճախ են սիրահարվում եւ նույնքան հաճախ էլ գերում են հակառակ սեռի սրտերը: Կողքից գուցե թեթեւամիտ երեւան, սակայն կյանքի հանդեպ անլուրջ վերաբերմունքի տակ երբեմն թաքնված է անինքնավստահությունը: Այս կոկետուհիներն իրականում վախենում են կրքոտ հարաբերություններից, մեծ սիրուց, քանի որ գիտեն` սերը որքան հաճելի, նույնքան էլ դառը կարող է լինել: Բայց եթե այս կամակոր էակի բախտը բերի եւ հանդիպի հոգատար զուգընկերոջ, որը պատրաստ կլինի ամբողջ կյանքում հենարան ու ուժեղ թիկունք լինել, ապա հնարավոր է նաեւ ամուր ամուսնություն:

Ամենից հարմարավետը ձեզ կզգաք աշնանը ծնված սիրալիր, բայց մանրախնդիր կամ վճռական ձմեռ-տղամարդու հետ:

ԱՄԱՌԱՅԻՆ ԿԻՆ

Ամառ-կինը ռոմանտիկ է, զգացմունքային ու շուտ տպավորվող: Նա հավատում է, որ ցանկացած կին անպայման գտնում է իր երկրորդ կեսին: Երբ սիրահարվում է, աշխարհում ամեն ինչ մոռանում է` ՙկրքի՚ օբյեկտին նվիրելով իր հոգու ամբողջ ջերմությունն ու հոգատարությունը: Նա հաճախ իդեալականացնում է իր ընտրյալին, ում համար հաճախ դժվար է ասպետի դերում լինելը: Ամառ-կնոջ հետ համաձայնության գալու լավագույն ելքն անկեղծ, անմիջական զրույցն է:

Ձեզ հիանալի զուգընկեր կարող է լինել նույնքան արեւային տղամարդը: Սակայն չի բացառվում նաեւ, որ ձեզ պաշտպանված ու ապահով զգաք աշնանը ծնված տղամարդու լայն թիկունքի ետեւում:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԿԻՆ

 

Աշնանը ծնված կանայք պարզ են, կարողանում են հեշտ ու արագ գրավել շրջապատի ուշադրությունը, ինչպես նաեւ հետաքրքրություն հրավիրել իրենց անձի շուրջ: Նրանք բծախնդիր քննադատներ են, սակայն գիտեն ըստ արժանվույն գնահատել իրենց: Հաճախ են սթրեսներ տանում, սրտին մոտ ընդունում անհաջողությունները: Նրանց հոգեհարազատ չեն ակնթարթային սիրահարվածությունները, պատահական կապերն ու մոլախաղերը: Նրանք իրենց նկատմամբ լուրջ եւ հարգալից վերաբերմունք են պահաջում: Իսկ եթե որոշում են ամուսնանալ, գրեթե երբեք չեն սխալվում իրենց ընտրության հարցում: Երբ նա սիրում է, ուրեմն սիրում է ամբողջ հոգով: Նա ի վիճակի է իսկապես երջանկացնել իր ընտրած տղամարդուն:
Դուք հիանալի զույգ կկազմեք թե' գարնանային մեղմ տղամարդու, թե' ամառային լավատեսի, թե' ձմեռային վճռական տղամարդու հետ:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում