livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

gaxtnikՈրքան հաճելի են հնչում «գեղեցիկ, հմայիչ կին» բառերը: Տղամարդը միշտ ցանկացել է նրան, երազել նրա մասին: Ձգտել լինել գրավիչ` կնոջ համար, ի սեր կնոջ նա կատարել է սխրագործություններ, կատարելագործվել այն ամենում, ինչը կարող էր, նրա կարծիքով, օգնել իրեն դուր գալու կնոջը: Իսկ կի՞նը: Ո՞ր կինը չէր կամենա լինել գեղեցիկ, հրապուրիչ, սիրված:

Լինել գեղեցիկ` սիրո  հասնելու եւ այն պահպանելու համար, վստահ լինել, որ իրեն համարում են գեղեցիկ, հրապուրիչ, համակրելի: Կգտնվեն մարդիկ, որոնք կժխտեն կոսմետիկայի դերը, պնդելով, որ նույնիսկ ամենալավ կոսմետիկան տգեղին չի գեղեցկացնի, եւ որ իսկապես գեղեցիկ կինը կոսմետիկայի կարիք չունի: Սակայն այդպիսի վերաբերմունքը կոսմետիկայի նկատմամբ սկզբունքորեն ճիշտ չէ: Դա կարելի է համեմատել այն պնդման հետ, որ խելացի մարդուն դպրոց պետք չէ, իսկ հիմարին ոչ մի դպրոց էլ չի օգնի: Ճիշտ այդպես էլ` չկան այնքան տգեղ կանայք, որպեսզի նրանց արտաքին տեսքը հնարավոր չլինի լավացնել խնամքի, թերությունների քողարկման եւ հրապուրիչ գծերը ընդգծելու միջոցով: Չկա այնպիսի գեղեցկության կատարելատիպ, որ բոլորովին կարիք չունենա կոսմետիկայի: Ծայրահեղ դեպքում կոսմետիկան միայն կընդգծի բնական գեղեցկությունը եւ կօգնի այն պահպանել երկար տարիներ:

Կնոջ արտաքին գեղեցկությունը որոշվում է ոչ միայն  լավ կազմվածքով, խնամված մարմնով ու դեմքով. արտաքին տեսքի կատարելությանը նպաստում է նաեւ դեմքը հմտորեն գրիմավորելը` Make up-ը: Ներկայումս այս արտահայտությունը կոսմետիկայում այնքան տարածված է, որ բոլոր այն միջոցները, որոնք նախատեսված են դեմքի մաշկի գուներանգման համար, այսինքն` այն պատրաստուկները, որոնք մաշկի վրա ստեղծում են հարթ, գունավոր շերտ, փաթեթավորման վրա նշվում են որպես Make up: Կոսմետիկայում ընդհանրապես տարբերվում է դեմքի գրիմավորման երկու եղանակ` ցերեկային եւ գիշերային գրիմ: Երեկոյան գրիմը նախատեսվում է երեկոյան ժամերին` հատկապես հանդիսավոր դեպքերի համար:

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԳՐԻՄԸ, որը կոչվում է ցերեկային Make up, պետք է ունենա բոլորովին այլ տեսք, քան երեկոյանը: Ամենից առաջ ցերեկային գրիմը պետք է այնքան աննկատ լինի, որպեսզի դեմքը գրեթե չներկված տեսք ունենա: Բացի դրանից, ցերեկային Make up-ը պետք է անպայման համապատասխանի աչքերի, մազերի գույնին եւ, ընդհանրապես, կնոջ անհատականությանը` ամբողջությամբ վերցրած: Նույնիսկ նորաձեւությունը չպետք է թողնի շատ ուժեղ ազդեցություն դեմքի անհատական գրիմավորման եղանակի վրա: Ցերեկային գրիմ անելիս հարկավոր է ղեկավարվել ճաշակով:

ԵՐԵԿՈՅԱՆ ԳՐԻՄԸ բնութագրվում  է շատ վառ գույներով, այն ցերեկային Make up-ից ավելի տպավորիչ է: Երեկոյան կարելի է գրիմավորվել առավել աչքի զարնող եւ, բացի սովորական գրիմից, կարելի է օգտագործել առավել վառ, նույնիսկ արծաթագույն եւ ոսկեգույն երանգավորող պատրաստուկներ: Հանդիսավոր դեպքերի համար կարելի է, օրինակ, սանրվածքին ցանել մետաղական փայլափոշի, իսկ կոպերին քսել արծաթափայլ կամ ոսկեփայլ տեն: Բայց նախքան այդքան վառ եւ տպավորիչ գրիմավորվելը` պետք է սկզբում մանրամասնորեն ծանոթանալ զարդարարական գրիմավորման մեծ արվեստին, հակառակ դեպքում, ներկերը անհմուտ քսելով, կինը ռիսկ է անում ունենալ ծիծաղելի տեսք: Պետք է սովորել դեմքը ճիշտ գրիմավորել անպայման  ցերեկային լույսի ներքո: Միայն ցերեկային ճիշտ լուսավորվածության դեպքում կարելի է հմտորեն քսել Make up: Ելնելով դրանից` պետք է գրիմավորվել անպայման լուսամուտի մոտ, այնպես, որ դեմքը լուսավորվի ցերեկային լույսով: Միայն այս պայմանը պահպանելու դեպքում Make up-ը կներդաշնակվի դեմքի, մաշկի, մազերի եւ աչքերի գույնի հետ:

Գրիմը հմտորեն քսելը այնքան էլ հասարակ բան չէ, դա արվեստ է, որին յուրաքանչյուր կին պետք է տիրապետի եւ գործնականում կատարելագործի: Սակայն  Make up-ը հմտորեն քսելու համար անհրաժեշտ է ոչ միայն գործնական փորձ, այլեւ հիմնական կանոնների իմացություն, որոնք պահանջում են պահպանել դեմքի գրիմավորման արարողության որոշակի հաջորդականություն:

 

ԳՈՒՆԵՐԱՆԳՈՒՄ

 

gaxtnik1Որոշելով դեմքը ներկերի միջոցով դարձնել առավել արտահայտիչ` չպետք է մոռանալ գրիմավորման հիմնական օրենքի` բնականության եւ գլխավորապես չափի զգացումը պահպանելու մասին: Չափից ավելի ներկված կանայք չեն կարող ունենալ գրավիչ տեսք: Շատ ավելի մաքրված մաշկին դիմափոշու տակ քսվում է հիմնական կրեմը, ապա մատների բարձիկներով թեթեւակի մերսվում դեմքին եւ հարվածող շարժումներով մտցվում մաշկի մեջ: Կրեմի ավելցուկը հեռացնում են` դեմքին թղթե անձեռոցիկ դնելով: Դիմափոշու տակ որպես հիմնական կրեմ պետք է քսել անպայման դեմքի մաշկի ցերեկային խնամքի համար օգտագործվող կրեմ: Այնուհետեւ հիմնական կրեմի վրա քսվում է գուներանգող պատրաստուկ, ի դեպ` ամբողջ դեմքին ու պարանոցին: Որոշ կանայք կարծում են` գուներանգող պատրաստուկները մաշկի վրա վնասակար ազդեցություն են թողնում: Իրականում բարձրորակ գուներանգող պատրաստուկները դեմքի մաշկը պաշտպանում են փոշուց ու կեղտից եւ միաժամանակ խոչընդոտում մաշկից խոնավության կորստին: Ելնելով ասվածից` գուներանգող կրեմները կամ էմուլսիաները կարելի է օգտագործել ամեն օր:

Make up-ը չի փչանում ոչ խոնավ միջավայրում, ոչ էլ քրտնելու դեպքում: Այն մտավախությունը, որ մաշկը երկար ժամանակ գրիմի տակ մնալուց կարող է վնասվել, անհիմն է: Շատ կարեւոր է, սակայն, երեկոները քնելուց առաջ դեմքից եւ պարանոցից գրիմը լավ հանել, հակառակ դեպքում մաշկի ծակոտիները կարող են խցանվել քրտինքով եւ փոշով: Գուներանգող պատրաստուկի գույնը պետք է անպայման ներդաշնակվի մաշկի եւ մազերի գույնի հետ: Սկզբունքորեն դրա գույնը պետք է լինի միայն մեկ երանգ` բաց կամ մուգ դեմքի մաշկի բնական գույնից, քանզի դա պարտադիր պայման է պատրաստուկը լավ քսելու համար: Անհրաժեշտ է դեմքը գրիմավորելիս ձեռքի տակ ունենալ գուներանգող պատրաստուկներ` ինչպես ավելի բաց, այնպես էլ մուգ երանգի:

 

ԳՐԻՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

gaxtnik2Դեմքի տարբեր տիպերի գրիմավորման համար ունիվերսալ դեղատոմս ստանալ կամեցողները կհիասթափվեն: Բանն այն է, որ այդպիսի դեղատոմս գոյություն չունի: Յուրաքանչյուր կին պետք է կարողանա գրիմավորել եւ գեղեցկացնել իրեն իր անհատականությանը համապատասխան, որպեսզի վերջնական արդյունքում ստացվի Make up, որն ունենա բնական տեսք եւ լինի քիչ նկատելի, կատարի կոսմետիկայի հիմնական նպատակը` ընդգծել դեմքին այն, ինչը գեղեցիկ է, եւ հնարավորության դեպքում ծածկել եղած թերությունները:

Յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե որ գրիմը եւ գրիմավորման որ եղանակն է ավելի շատ սազում իր արտաքինին, պետք է կարողանա Make up քսել տարբեր եղանակներով, հաշվի առնելով տվյալ իրավիճակը: Ամենից առաջ յուրաքանչյուր կին պետք է ճշտորեն իմանա իր դեմքի մաշկի, մազերի, աչքերի գույնը, կարողանա օբյեկտիվորեն եւ ինքնաքննադատորեն վերաբերվել իր արտաքինին: Ճշգրիտ դեղատոմս չստանալու պատճառներից մեկը նորաձեւությունն է. բավական է միայն հիշատակել, թե որքան ծիծաղելի տեսք ունեն հին կինոֆիլմերում այն ժամանակվա նորաձեւությամբ գրիմավորված եւ սանրվածքով հայտնի գեղեցիկ դերասանուհիների դեմքերը:

Ներկայումս կանայք ներկվում են բոլորովին այլ կերպ: Գոյություն ունեն զարդարարական կոսմետիկայի որոշակի ընդհանուր կանոններ, որոնք կարող են օգնել Make up-ն անհրաժեշտ գույներ եւ երանգներ ընտրելիս: Դուք չեք սխալվի, եթե Make up-ի համար օգտագործեք բաց դարչնագույն երանգային պատրաստուկ, այսինքն` այնպիսի գուներանգ, որն ավելի շատ է հիշեցնում մեր դեմքի գույնը: Բաց գույները մշտապես թողնում են երիտասարդացնող եւ հաճելի տպավորություն, ուստի դրանք սազում են ցանկացած տիպի դեմքի: Մուգ մաշկ եւ մազեր ունեցող կանանց կարելի է խորհուրդ տալ նաեւ առավել մուգ գուներանգային պատրաստուկներ, շիկահերները պետք է անպայման օգտագործեն առավել բաց երանգներ, շիկակարմիր մազերով կանանց` բեժ եւ բաց դարչնագույն երանգների գուներանգային պատրաստուկներ:


Ներկայացրեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում