livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

Ըստ հոգեբանների` շրթունքի կառուցվածքը եւս կապ ունի մարդու բնավորության հետ: Փորձենք ստուգել.

 

29

1. ԼԻՔԸ, ԼԱՅՆ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ- Ազարտային անձնավորություն: Եթե նրան ինչ-որ բան դուր է եկել` նա անհապաղ ցանկանում է ստանալ դա, եւ ամենեւին կարեւոր չէ, թե ինչի մասին է խոսքը: Ազատամիտ է եւ էներգիայով լեցուն: Չի սպասում բնության կողմից նվիրատվության, այլ գերադասում է վերցնել այն,

ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կարգախոսն է` «Հիմա կամ երբեք»: Նման շրթունքներ ունեցողների համար շատ կարեւոր են ազատությունը եւ անկախությունը: Հարգանքով է մոտենում անձնական տարածքին եւ նույնը սպասում է իր սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենար անցկացնել իր կյանքը, պետք է

լինի պատասխանատու եւ ճակատագրական որոշումներ կայացնող:

2. ԼԻՔԸ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԾ ՇՈՒՐԹԵՐ- Ռոմանտիկ անձնավորություն: Այս աղջկա համար առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրա կյանքը ամբողջովին բաղկացած է վերելքներից եւ վայրէջքներից: Զարմանալի չէ, որ նա շատերին դուրեկան է, քանի որ կարողանում է մարդկանց հասկանալ եւ

լինել նրանց կողքին` դժվար պահերին: Սակայն մեդալն ունի նաեւ հակառակ երեսը` ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ խնդիրների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա` խաբելով ինքն իրեն: Նրա` իդեալական տղամարդու պատկերացումները ամսագրերի նկարազարդումների եւ

սիրավեպերի տղամարդկանց մի հետաքրքիր միքս է:

3. ՎԵՐԵՎԻ ՇՐԹՈՒՆՔԸ ՄԵԾ Է ՆԵՐՔԵՎԻՆԻՑ- Հրամայող  անձնավորություն: Կայացած անձնավորություն, ով գործին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ եւ անպայման այն ավարտին է հասցնում: Որպես կանոն` գիտի, թե ինչ է ուզում: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»: Նա չի սիրում

մարդկանց, որոնք կարող են ինչ-որ նախաձեռնություն կիսատ թողնել: Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Այս աղջիկը տիրապետում է լիդերին բնորոշ մի շարք հատկությունների, որոնց մեջ անպայման մտնում է նաեւ խարիզման: Նրա երազանքների ասպետը պետք է

լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է, եւ այդ տղամարդը պետք է նրան միշտ «նախապատրաստի» նոր բարձունքների գրավման:

4. ՆԵՐՔԵՎԻ ՇՐԹՈՒՆՔԸ ՄԵԾ Է ՎԵՐԵՎԻՆԻՑ- Խորհրդավոր անձնավորություն: Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետեւ առանձնանում է ամբոխից: Տղամարդիկ նրա հետեւից միշտ հետաքրքրությամբ են նայում, իսկ կանայք` նախանձոտ եւ չարացած հայացքով: Այսպիսի աղջիկը ավելի շատ կգերադասի հագնել

կարտոֆիլի համար նախատեսված պարկ, քան թե նորաձեւ, բայց շաբլոն զգեստ: Նրա ցանկությունը` զգալու սեփական անհատականությունը անսահման մեծ է: Դա ընդգծվում է եւ շարժուձեւում, եւ հագուկապում: Նա հստակ գիտի, որ իրեն անհրաժեշտ է յուրահատուկ տղամարդ, թեկուզեւ նրա փնտրտուքների

վրա կարող է բավական ժամանակ ծախսվել: Խորհրդավոր անձնավորությունը  երկրպագուների պակաս երբեւէ չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ովքեր առաջին հայացքից չեն գերվել իր հմայքով:

5. ՆԵՂ, ԼԱՅՆ ՇՈՒՐԹԵՐ-Ռեալիստ անձնավորություն: Ռեալիստ աղջիկը սիրում է ամեն ինչ նախօրոք պլանավորել: Պրակտիկ է ամեն ինչում եւ նույնիսկ սիրահարվելուց չի շտապում հագնել վարդագույն ակնոց: Այսպիսի աղջիկը սիրում է կայունություն եւ հաճույք է ստանում նրանից, որ ամեն ինչ իր կյանքում

կանխատեսելի է: Նրա երազանքների տղամարդը կարող է հանգիստ զերծ մնալ ռոմանտիկ անակնկալների եւ նախաձեռնությունների կազմակերպումից: Նրա տղամարդը ընդամենը մեկ հստակ բնավորություն պետք է ունենա` պետք է լինի վստահելի:

6. ՆԵՂ, ՓՈՔՐԻԿ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ- Բախտախնդիր անձնավորություն: Նա ֆիզիկապես չի կարող երկար նստել մեկ տեղում: Արձակուրդը կծախսի, որպեսզի կերակրի փղերին կամ գրավի Կիլիմանջարոյի բարձունքները: Դրանից պակաս գլոբալ եւ ստանդարտ նախագծերը նրան չեն հետաքրքրում: Խելագարվում է արկածների եւ

ադրենալինի համար: Բախտախնդրուհին այնքան վստահ է իր վրա, որ շատ հաճախ այնպիսի գործեր է վերցնում իր ուսերին, որոնցից շատերը գերադասում են հրաժարվել: Նա իսկական մարտիկ է, եւ այնքան ուժեղ եւ հզոր կամային հատկություններով օժտված կին, որ շատ տղամարդիկ ուղղակի խուսափում են

նրանից: Նրա սրտի ասպետ կարող են դառնալ ոչ բոլոր տղամարդիկ: Նրա սիրելին պետք է օժտված լինի այն բոլոր հատկություններով` ինչ ինքը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում