livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

xalԱյն տեսակետը, որ ամբողջ աշխարհում չկան մարդիկ, ովքեր չունեն խալեր, գրեթե հարյուր տոկոս ճիշտ է: Մեզանից յուրաքանչյուրը մեր մարմնի վրա ունենք խալեր կամ հետքեր, որոնք իրենց մեջ կարեւոր ինֆորմացիա են պարունակում մեր բնավորության, հնարավորությունների, ինչպես նաեւ ճակատագրի մասին: Միայն անհրաժեշտ է, որ կարողանանք բացահայտել նշանների իմաստը:

Օրինակ` ուսերի վրա եղած խալերը մեծ ինֆորմացիա են պարունակում: Այդ խալերը նշանակում են, որ տվյալ մարդիկ տապալված են  անցյալի ծանր բեռով, չլուծված հարցերով: Ուսի խալը հաճախ փոխանցվում է ժառանգաբար, հնարավոր է, որ երեխաները կրկնեն նույն սխալները, որոնք ծնողներն են գործել, դա կշարունակվի այնքան ժամանակ մինչեւ ինչ-որ մեկը չխախտի այդ արատավոր շրջանը: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր կյանքը փոխելու հնարավորություն: Մարդ պետք է իրատես լինի ու հասկանա, թե ինչ է կատարվում իր կյանքում ու կատարի խելացի քայլ, ճիշտ որոշում: Պետք է նշել, որ այդ վայրում խալ ունեցող անձինք ուժեղ անձնավորություն են, սակայն այն, ինչ ուրիշներին  հեշտությամբ է տրվում, նրանց ավելի դժվար է տվում, քանի որ այդքան էլ վճռական չեն: Օրինակ` տրված հայտարարությունով գնալ ու փորձել ընդունվել աշխատանքի ինչ-որ խոշոր եւ հայտնի ընկերությունում: Այս մարդկանց, հատկապես կանանց մեջ նկատվում է նաեւ նախանձ կոչվածը: Նրանք համառ են եւ հավատարիմ իրենց ընտրյալին: Ուսի վրա խալ ունեցող անձինք քչախոս են, համբերատար կարող են ավարտին հասցնել նույնիսկ ամենադժվար աշխատանքը, որը վերցրել են իրենց ուսերին:

Իսկ կրծքի վրա խալ ունենալը ավելի մեծ նշանակություն ունի հենց կանանց համար: Այն կանայք, ովքեր կրծքի ձախ հատվածում ունեն խալ կամ խալեր,  խոսում է այն մասին, որ նրանք կարող են լինել սիրող ու հնազանդ կամ ընդհակառակը կարճատեւ կրքի զոհ: Հին ժամանակներում այդ վայրում խալ ունենալը համարվում էր վտանգավոր ճակատագրի նշան: Նման կանայք համարվում էին դժբախտ սիրո կամ ճակատագրական դրամայի զոհ: Իսկ ահա կրծքի աջ մասում հայտնված խալը շատ ավելի հանգիստ ենթատեքստ է պարունակում: Նրանք կարող են լինել լավ կին եւ ընտանիքի մայր:

Կրծքագեղձի կամ պտուկի վրա խալը խոսում է մայրական ամենախոր նվիրումի ու զգացմունքների մասին: Նման կանայք ստեղծված են երեխաներ դաստիարակելու համար, նրանք շատ հոգատար են:

Խալը ծծկալի վրա զգուշացնում է որոշակի հիվանդության մասին: Եթե ձախ մասում է, ապա այն խոսում է սրտի հետ կապված հիվանդությունների մասին: Իսկ եթե աջ մասում, ապա կարող է դառնալ ավտովթարի զոհ:

Հետքը կրծքի ձախ կողմի վրա խոսում է  այն մասին որ կինը պատրսատ է սիրային ինտրիգների գնալ: Աջ կրծքի տակի խալը խոսում է ավելի գործարար կնոջ մասին: Նա կարող է հեշտությամբ ջախջախել մրցակցին:

Խալ կողերից ներքեւ:  Նման մարդիկ հիմնականում չեն կարողանում կառավարել իրենք իրենց  եւ  չունեն այդքան բարձր ինտելեկտ: Յուրաքանչյուր փոքր բանից կարող են կռիվ սարքել:

Այտի վրա խալ ունեցող կանայք գտնվում են ուշադրության կենտրոնում հակառակ սեռի կողմից: Ձախ այտի վրայի խալը խոսում է մարդու բնատուր տաղանդի մասին: Առհասարակ այտերի վրա խալերը խոսում են տաղանդի մասին:

Իսկ օրինակ աջ կոպի վրայի խալը նշանակում է` շատ անգամ կինը հայտնվում է սթրեսային իրավիճակներում անգամ չհասկանալով ինչպես անել նման իրավիճակից դուրս գալու համար: Իսկ ձախ կողմի վրա գտնվող խալերը խոսում են կնոջ զգացմունքների մասին, որոնք թելադրվում են սրտի կողմից ու գերակայում մտքին: Նրանք ավելի երազկոտ են ու ռոմանտիկ:

Շրթունքի վերեւի մասում խալը հուշում է կնոջ հզոր կամքի ուժի ու կերպարի մասին: Նրանք հեշտությամբ կարող են իրադարձությունը հասցնել աբսուրդային ավարտի: Հիմնականում նրանց մոտ լավ է ստացվում կարիերան:

Քթի վրա խալ հիմնականում ունենում են շփվող մարդիկ: Քթի ծայրին խալը խոսում է թեթեւ  ու աշխույժ բնավորության մասին: Նման մարդիկ կարող են հաճախ փոխել աշխատանքը միաժամանակ հաճույք չստանալ եւ ոչ մի աշխատանքից:

Քունքի խալը խոսում է կնոջ սենտիմենտալիզմի մասին: Եթե մազային ծածկույթին մոտ է, ապա նրանք ավելի զուսպ են ու կարողանում են տեղիք չտալ էմոցիաներին:

Եթե մեջքի վրայի խալը ուսին ավելի մոտ է,  ապա ավելի պահանջկոտ է իր եւ իր շրջապատի մարդկանց նկատմամբ: Մեջքի վրայի խալը չի խոսում ամուր առողջության մասին, այլ ընդհակառակը: Կանանց մոտ այն բրոնխյալ հիվանդությունների մասին է վկայում:

Սլավոնական լեգենդների համաձայն` այն խոսում է շրջապատի մարդկանց կողմից դավաճանության մասին:


ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում