livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

achkԲանաստեղծները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ, իսկ աչքերի շողշողուն փայլը` թանկարժեք քարերի կամ աստղերի փայլի հետ : Այստեղ տեղին է հիշել մեծ փիլիսոփա Շոպենհաուերի հետեւյալ նախադասությունը. «Շուրթերը մարդու միտքն են արտահայտում, իսկ աչքերը` բնության միտքը»:

Աչքերով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երեւույթների նկատմամբ, միաժամանակ ակամայից տեղեկություն հաղորդում մեր մասին: Հայացքների լեզուն եւս բազմազան է. աչքերով կարելի է շանթահարել, դաշունահարել, գերել, ոչնչացնել եւ նույնիսկ հարություն տալ:

Իսկ գիտե՞ք արդյոք, թե ինչ կարող է նշանակել ձեր զրուցակցի հայացքը:

Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքրասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի եւ գիտակ մարդկանց:

Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է: Կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության եւ խորամանկության դրսեւորում:

Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն: Նման հայացք ունեն հիմնականում կանայք եւ աղջիկները: Գիտնականների կարծիքով` դա բնածին հատկանիշ է, որ աղջիկների մեջ ի հայտ է գալիս վեց ամսականից:  

Հոնքերի տակից հայացքը, նաեւ շեղակի հայացքը նշանակում է անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:

Երբ զրուցակիցը նայում է վերեւից ներքեւ, նշանակում է` ցանկանում է իշխել, ղեկավարել: Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահությունմ համեստություն կամ մեղավորություն:

Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճշմարտությունն է ասում, բիբերը կարծես թե ինքնաբերաբար լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Այնպես որ, փորձեք ձեր ընտրյալին հարցնել` սիրո՞ւմ է ձեզ արդյոք, եւ նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:

Աչքերի գույնը եւս կարող է  բավականին ինֆորմացիա տալ մարդու էության մասին: Ամերիկյան հոգեբաններ Ջ. Գլայնը եւ Է. Քլերին հինգ տարի շարունակ ուսումնասիրել են աչքերի գույնն ապահովող գործոնները, ուսումնասիրությունների արդյունքում հետաքրքիր եզրահանգումներ են արվել: Պարզվում է, որ մուգ աչքեր ունեցողներն ավելի աշխույժ են, նախաձեռնող, քան բաց գույնի աչքեր ունեցողները:

Երկնագույն աչքերով մարդիկ համառ են ու զգացմունքային: Տրամադրության կտրուկ փոփոխություններ են ունենում, եսասեր են եւ հիշաչար: Իսկ կապուտաչյաները ռոմանտիկ են, գաղափարներով շուտ ոգեւորող եւ նույնքան արագ էլ հետաքրքրությունը կորցնող: Նրանց յուրահատկություններից է ճշմարտասիրությունը:

Մոխրագույն աչքեր ունեցողներին բնորոշ են  ուղղամտությունը, խիզախությունը եւ տոկունությունը, ձգտում են հասնել իրենց երազանքին, խանդոտ են, եւ նրանցից շատերը հաճախ կյանքում սիրում են միայն մեկ անգամ: Նրանց հետ դժվար է լեզու գտնել, մեծ կամքի տեր են, երբեմն` դաժան, զուրկ են երեւակայությունից:

Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ, որպես կանոն, մարդամոտ են, կենսախինդ, հիանալի, հումորի զգացումով, կողմնորոշվող, բռնկվող, շուտ հանդարտվող, բայց անկայուն եւ հեշտ սիրահարվող:

Բաց շագանակագույն աչքեր ունեցողները համեստ են, երազկոտ, էմոցիոնալ, ինքնամփոփ, մենակություն սիրող: Ահավոր ծանր են տանում  վիրավորանքը: Նրանք աշխատասեր են, եւ որ ամենակարեւորն է` նրանց վրա կարելի է հույս դնել:

Իսկ ի՞նչ բնավորության գծերով է օժտված ձեր ղեկավարը:

Վերջերս ամերիկյան ամսագրերից մեկում հրապարակվել են մի հետազոտության արդյունքներ, ըստ որի` գիտնականները փորձել են համեմատության մեջ դնել ղեկավարների աչքերի գույնն ու նրանց աշխատաոճը: Ինչպես պարզվեց, սեւաչյա «բոսերը» համառ են, դիմացկուն, դժվար իրավիճակներում «վառոդի պես բռնկվող», բայց եւ ճիշտ որոշում կայացնող:

Մոխրագույն աչքերով ղեկավարները գործնական խնդիրներում անօգնական են, սակայն դժվարությունների առջեւ երբեք չեն ընկրկում:

Շագանակագույն աչքերով մարդիկ անհատականություններ են: Նրանք ինքնամփոփ են, սեփական ուժերով են հասնում հաջողության, «շատ բան են իրենց ուսերին վերցնում» եւ չեն կարողանում լավ թիմ ստեղծել:

Երկնագույն աչքեր ունեցողները զուսպ են, ճնշվում են միօրինակ աշխատանքից: Նրանք փոփոխական տրամադրություն ունեն:

Կանաչ աչքերով մարդիկ ուղղակի ծնվել են ղեկավարելու համար. լավ երեւակայություն ունեն, վճռական են, իրատես, արդարամիտ ու խիստ, ծայրահեղ իրավիճակներում արագ կողմնորոշվող, կենտրոնացած են եւ համբերատար: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ, որ նրանք լավ ունկնդիր են եւ հաճելի զրուցակից, ապա պարզ կդառնա, որ նրանց ենթակաների բախտն ամենից շատն է բերել:

Պատրաստեց ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում