livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

kissՀամբույր...

Համբույրի մասին մտածել կամ մտածում են բոլորը, իսկ թե ինչ են մտածում` դժվար է ասել: Իսկ «առաջին համբույր» արտահայտությունը, անշո՛ւշտ, շատերիդ մոտ արթնացրեց ջերմ ու հաճելի հուշեր: Որքան սեր ու քնքշություն է պարունակում իր մեջ առաջին համբույրը, երբ երկու սիրող զույգեր դեռ չգիտեն ինչ ակնկալել միմյանցից: Դա անբացատրելի եւ, միեւնույն ժամանակ, ամենահիասքանչ պահն է երկու սիրող սրտերի համար:

Համբույրը գաղտնիք է, եւ երբ անկեղծորեն ու սիրելով ես համբուրում, թույլ ես տալիս բացահայտել քո գաղտնիքը: Միայն համբուրվելիս կարելի է զգալ այն հուզմունքը, որը գալիս է հոգու խորքից, մեծանում է, որն այլեւս չես կարող ո՛չ կանգնեցնել, ո՛չ էլ, առավել եւս, թաքցնել: Այդ պահին կարելի է լսել երկու սրտերի հանգիստ բաբախումներ, որոնք ամեն հպումից հետո կարծես միաձուլվում են: Համբույրն է այն բանալին է, որով կարելի է ներթափանցել սիրելիիդ հոգու խորքը: Կարելի է պարզապես փակել աչքերը եւ թռչել երկուսով այնտեղ, որտեղ երազում ես հայտնվել դեռ մանկուց. անամպ երկիր, որի անունն է երջանկություն: Այդ պահին երազում ես միայն մի բանի մասին. ժամանակը կանգ առնի, եւ դու մնաս այդ երկրում հավերժ:

Ցավո՛ք, սիրո արտահայտման այս գեղեցիկ ու յուրօրինակ ձեւի` համբույրի հեղինակը մարդկությանը անհայտ է, բայց համոզված եմ, որ դա չի եղել հայտնագործություն, այնպես, ինչպես կրակի, էլեկտրականության կամ, ասենք, համացանցի: Ճիշտ է, համբուրվելիս ոչ ոքի մտքով չի էլ անցնում, ասենք, նախկինում համբուրվե՞լ են, թե՞ ոչ... Շատերիս կարծիքով սա ինքնաբերաբար է առաջ եկել:

Հայտնի է, որ մարդիկ սկսել են համբուրվել դեռեւս մեր թվարկությունից 3000 տարի առաջ: Հին Հռոմում որպես ողջույնի նշան համբուրում էին ոչ միայն ընկերներին եւ մտերիմ բարեկամներին, այլ նաեւ անցորդներին ու վաճառականներին: Ըստ որոշ պատմաբանների` Եգիպտոսում այդ նույն ժամանակ մարդիկ ոչինչ չգիտեին համբույրի մասին: Վերջին հետազոտությունները պարզել են, որ նախկինում համբույրը վստահության նշան է եղել: Թողնելով, որ որեւէ մեկն իրեն այդքան մոտիկ լինի, մարդը ցույց է տվել, որ ամբողջովին վստահում է նրան: Գիտե՞ք արդյոք, որ գոյություն ունեն համբույրի  մի քանի ձեւեր.

«Համբույր ելակ»- ելակը դրեք ձեր շուրթերին, ապա մոտեցրեք սիրելիի շուրթերին եւ ելակի կեսը համբույրի միջոցով փոխանցեք նրան:

«Մանկական համբույր»- քնքշորեն համբուրեք ձեր սիրելիի դեմքի բոլոր խալերը եւ պեպենիկները:

«Համբույր թիթեռ»- պարզապես երկու սիրող մարդկանց հպումն է:

«Սառցե համբույր»- սառույցի մի փոքր կտոր դրեք ձեր շուրթերին, մոտեցեք ձեր զուգընկերոջը եւ համբուրեք նրա պարանոցը` թույլ տալով, որ սառույցը դիպչի նրան. դա ամենայուրահատուկ համբույրն է:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե տղամարդկանց համար համբույրը ոչ այլ ինչ է, քան սովորույթ մերձեցումից առաջ, ապա կանանց համար այն ավելին է, քան մերձեցման ակտը:

kiss1Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ համբույրը օգտակար է նաեւ առողջությանը: Իսկ այժմ ներկայացնենք, թե ինչ կարելի է սպասել համբույրից:

Պարզվում է, որ համբույրը լիցքաթափում եւ նվազեցնում է օրգանիզմում տենդ գոյացնող հիստամինի արտադրությունը:

Կրքոտ համբույրը ոչ միայն իջեցնում է արյան ճնշումը, այլեւ`  արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, որն էապես նվազեցնում է ինֆարկտները:

Համբույրի ժամանակ օրգանիզմում գոյացող բիոքիմիական  ռեակցիայի շնորհիվ արտադրվում է «երջանկության հորմոնը»: Այն չեզոքացնում է սթրեսի հորմոնին: Այդ պատճառով էլ համբուրվել սիրող մարդիկ լավատես են եւ ինքնավստահ:

Համբույրը նաեւ պայքարում է կնճիռների դեմ, քանի որ այդ պրոցեսին մասնակցում են դեմքի բոլոր մկանները: Զարմանալի է, բայց փաստ, որ համբույրը կարող է փոխարինել պատվաստումներին, նպաստում է նաեւ նիհարելուն: Հոգեբանները նույնպես համարում են, որ համբույրը հետաքրքիր երեւույթ է: Համբուրվելու ընթացքում մարդը հայտնվում է համբուրողի անձնական տարածքում:

Այնպես որ, եղեք սիրելի, սիրեք, սիրվեք եւ միմյանց անկեղծ համբույրներ նվիրեք. չէ՞ որ չկա դրանից ավելի վեհ ու մաքուր զգացմունք, քան սիրելի էակիդ սիրելով համբուրելը:

Սակայն, այս ամենով հանդերձ` միշտ անհրաժեշտ է  հիշել հայտնի ժողովրդական խոսքը. «Մի՛ համբուրիր նրա շուրթերը, ում ձեռքը չես համբուրի»: Քանզի առանց սիրո համբույրը ոչ միայն օգտակար չէ, այլեւ կարող է տհաճություն ու զզվանք պատճառել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում