livemarks sitemap
Կիրակի, Մայիսի 31, 2020

gaxtnikՏղամարդիկ կյանք չունեն առանց կանանց, կանայք էլ` առանց տղամարդկանց: Ուստի, սիրելի կանայք, ինչպես բնության ամեն մի երեւույթ, այնպես էլ ժամանակակից տղամարդու կերպարը պետք է լրջորեն ուսումնասիրել եւ վերլուծել: Արդյոք ի՞նչ դասի, ընտանիքի, ձեւի եւ պարզապես, ինչպիսի օժտված հատկություններով մարդիկ են հանդիպում նրանց շարքերում: Կասկած չկա, որ ցանկացած կին, թեկուզ մտովի, գոնե մեկ անգամ կազմել է ուժեղ սեռի դասակարգում.

Եվ այսպես. բացենք խաղաթղթերը եւ ուսումնասիրենք տղամարդկանց մի քանի տեսակներ.

1. "ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ" ՏՂԱՄԱՐԴ. կամ, այսպես ասած, մտավորական: Խամրած, չհիշվող արտաքին, պարկանման հագուստ: Դանդաղ, մեխանիկական խոսք: Սարսափելի բարդույթ` հատկապես թույլ սեռի նկատմամբ (ախ, այդ կանայք, ինչո՞ւ այսօր նրանք ոչ մի ուշադրության չեն արժանացնում մեզ): Կանայք հաճախ են նրանց ստիպում անզորությունից կարմրել, կորցնել խոսելու ունակությունը:

Այդ պատճառով էլ նա կանանց ամենաթունոտ, ամենանախանձ քննադատն է: Նա որպես տղամարդ` անասելի ձանձրալի է, մասնագիտացած «գլուխ արդուկող» է եւ դա չի թաքցնում: Անչափ սիրում ու գնահատում է իրեն: Ամեն ինչ ընդունում է արհամարհական, քմծիծաղով, չէ՞ որ ինքն ամենախելոքն է: Փող չունի, հույս էլ չկա, որ երբեւէ կունենա, նույնպես գտնվում է երերուն վիճակում:

2. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂ. կյանքով ու հույսերով լի: Համակրելի է, հավերժ երիտասարդ, գտնվում է «կիսաֆաբրիկատ» վիճակում: Չափազանց հակասական կերպար է: Նրան կյանքի պես անհրաժեշտ է ինչ-որ վատ արարքներ թույլ տալը: Նրա նշանաբանն է. «Ուզում ես պարել, դուրս պրծիր բոլոր վիճակներից անվնաս, ջրից չոր դուրս արի»: Չափազանց ժլատ է, պաշտում է ռոմանտիկա խաղալը: Գարեջուրն ու մածունը սիրած ըմպելիքներն են: Կին-հանելուկը նրա համար չէ: Սիրելիի հետ ժամադրության կարող է գնալ թոռոմած ծաղիկների փնջով եւ տատիկի պատրաստած կարկանդակից մի կտոր ձեռքին` կեղտոտ թղթի մեջ փաթաթած:

3.«ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ». Տաք վերնազգեստ` ձմռանը, կաշվից վերնազգեստ` աշնանն ու գարնանը, ամռանը` արեւային ակնոց` երեք օրինակից: Եվ տարվա բոլոր եղանակներին` թանկարժեք մատանիներով զարդարված մատներ, ոսկուց շղթա, ցանկալի է մեծ խաչով` պարանոցին: Նրան ամեն ինչ կարելի է, նրա իշխանության տակ է ամեն ինչ: Մեքենան անպայման արտասահմանյան է: Ծխում է անպայման արտասահմանյան  թանկարժեք ծխախոտներ, խմում «Հայնիկեն» գարեջուր, բառապաշարի մեջ պարտադիր են «ցավդ տանեմ», «հարց չկա» արտահայտությունները: Հեշտությամբ տիրանում է աղջիկներին: «Իմ ներկայությունն իսկ նվեր է յուրաքանչյուր կնոջ համար…»:

gaxtnik14.ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՏՂԱՄԱՐԴ. Գտնվում է սեռական ակտիվության մարման տարիքում: Տձեւ մարմին, կախված փոր: Տարբերակիչ հատկանիշն է` անընդհատ թափառող հայացք, փնտրտուքի մեջ` ինչ-որ խոշոր պատառ գտնելու հույսով: Չափազանց զգայուն է կանացի գեղեցկության նկատմամբ: Նրան դուր են գալիս ե՛ւ կարճ, ե՛ւ երկար ոտքերը, տարբեր երկարության մազերը, ցանկացած գույնի աչքերը: Սիրելի զբաղմունքն է` լինել լեփ-լեցուն տրանսպորտի մեջ, ընդհանուր հրմշտոցին, օգտվելով առիթից` «պատահաբար» կպչել կանանց: Շատ է սիրում «թոզ փչել» մարդկանց աչքերին: Կարող է երկար-բարակ պատմել իր դժվար աշխատանքի, սիրելի երեխաների ու կյանքում միշտ չհասկացված լինելու մասին: Առատաձեռնության վերջին աստիճանն է երկու կոկտեյլն ու սեփական այցետոմսը:

5. «ՀԱՍԱՐԱԿ ՏՂԱ ԵՄ». Քառակուսի ծնոտ, քառակուսի դեմք, քառակուսի կուրծք եւ քառակուսի մտածելակերպ: Տառապում է «կյանքի անարդարության» բարդույթով: Նախանձում է 3-րդ տարբերակին եւ նպատակաուղղված ատում  2-րդ տարբերակին: Առիթը բաց չի թողնի ապացուցելու դա պրակտիկայում: Նրա մեջ ուժգին զարգացած է կոլեկտիվիզմի զգացումը: Միայնակ իրեն զգում է չափազանց անպաշտպան: Աղջկան նվեր տալը նրա համար սարսափելի ծանր պարտականություն է: Միակ երազանքն է` գերել բոհեմային գեղեցկուհուն ու ցուցադրել նրան բոլորին: Սովորաբար նա մռայլ է:

6. ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ. Սա բավականին հաճախ է հանդիպում 25-50 տարեկանների մոտ: Արտաքինը ամենաբազմազանն է: Աչքերի մեջ` հոգնածություն եւ վիշտ, սառը քմծիծաղ եւ օտարություն: Անտարբեր հայացքով է ուղեկցում կողքից անցնող գեղեցկուհուն, բութ հայացքով  տնտղում է հարեւանուհուն` մետրոյում: Հոգոց է քաշում անցած տարիների եւ ճակատագրի հարվածների համար: Գործողությունների է դիմում անսպասելի կերպով: Մերժումն ընդունում է որպես անձնական վիրավորանք եւ հայտարարում է երկարատեւ պայքար: Սեղանի գիրքն է «Կամասուտրան»: Դրամի հարցում սահմանափակ է, երեւակայությունից համարյա զուրկ է: Մի գեղեցիկ օր ձեր ոտքերի առաջ կարող է նետել արցունքներով թաթախված տետրեր` լի անիմաստ սիրո խոստովանություններով եւ բանաստեղծություններով:

Այսպես կարելի է երկար շարունակել ցուցակը: Բայց հիշեք մի գեղեցիկ ճշմարտություն. ինչքան մարդ` այնքան բնավորություն: Ամեն մի մարդ մի անհատականություն է: Սիրելի կանայք, գուցե մխիթարվենք սրանով: Սակայն կատակել ու ծիծաղել, իհարկե, կարելի է եւ անհրաժեշտ, բայց երբեք մի մոռացեք. կինը կատարյալ է միայն այն ժամանակ, երբ կողքին տղամարդ կա:

Պատրաստեց

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում