livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

kin Ընտանեկան թունդ վեճի ժամանակ կինը լացակումած ասում է.

- Ավելի լավ կլիներ, որ ես ամուսնանայի հրեշի հետ:

- Դա արդեն հնարավոր չէր լինի: Օրենքն արյունակցական ամուսնություններ չի թույլատրում:

Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակում, ապա հետեւելով մեր առաջարկած տարբերակներին, տիրապետեք տղամարդուն գայթակղելու արվեստին:

 . Սիրեք նրան եւ վստահեք ամբողջ հոգով:

 . Մի՛ վիճեք նրա հետ, եւ նրա ներկայությամբ` ուրիշների հետ:

 . Գովեք նրան, հիացեք նրա խելքով, հմայքով, արտաքինով, հատկապես` ուրիշների ներկայությամբ:

 . Հավատ ներշնչեք նրան իր ուժի, ազնվության, առատաձեռնության, աշխատասիրության հանդեպ:

 . Եղեք սիրալիր նրա հետ եւ հաճախ կրկնեք, որ սիրում եք նրան, որ ոչ ոք երբեւէ նրան այդպես չի սիրի, ինչպես դուք:

 . Երբեք ոչ մի բանում մի մեղադրեք նրան: Կշտամբելու եւ նախատելու փոխարեն` հազվագյուտ դեպքերում անձայն արտասվեք:

 . Եթե նա ուզում է համբուրել Ձեզ, ընդունեք համբույրը մեծ սիրով եւ ուրախությամբ:

 . Մի մոռացեք անընդհատ կրկնել, որ նրա հետ մտերմությունը Ձեզ անասելի հաճույք է պատճառում, ինչպես չի եղել մյուսների հետ, եթե նա գիտի, որ ուրիշներ եղել են:
 

. Երբեք կոպիտ մի եղեք նրա հետ, առավելեւս` ուրիշների ներկայությամբ:  

. Եղեք մեղմ եւ զիջող:

 . Մի պատմեք նրան Ձեր նախկին սիրեցյալների մասին եւ նրան էլ մի հարցրեք իր նախկին սիրուհիների մասին: Չափազանցված նշանակություն մի տվեք նրա «դավաճանություններին», որովհետեւ միեւնույն է, նա սիրում է Ձեզ, պաշտում, եւ Դուք պետք է վստահ լինեք դրանում:

 . Հետաքրքրվեք նրա աշխատանքնով, մասնագիտությամբ` ընդգծելով, որ նրա աշխատանքը Ձեզ համար առաջին տեղում է: Իսկ Ձեր աշխատանքի մասին խոսելիս նրանից խորհուրդներ հարցրեք, խնդրեք բացատրել այս կամ այն անհասկանալի հարցը:

 . Ասացեք նրան, որ պաշտում եք նրա ծնողներին, հատկապես` մորը:

 . Նրանց, հատկապես մորը, ցույց տվեք ուշադրության նշաններ:

 . Ժամանակ առ ժամանակ նրան մենակ թողեք:

 . Երբեք մի կորցրեք սեփական արժանապատվության զգացումը, մի վազեք նրա հետեւից:

 . Նրա ներկայությամբ միշտ լավ տրամադրություն ունեցեք, հաճախ ծիծաղեք եւ ժպտացեք, երբ նա սրամտում է:

 . Նրա ներկայությամբ երբեք եւ ոչ մեկի հետ մի սեթեւեթեք եւ խանդի առիթ մի տվեք: Դա շատ վտանգավոր է:

 . Մի ջանացեք ցույց տալ, որ նրանից խելոք եք:

 . Եղեք ինքնուրույն եւ անկախ, սակայն համոզեք նրան, որ ինքն է Ձեր հենարանը:

 . Նրա նվերները ընդունեք մեծ սիրով, երախտագիտությամբ, մեծագույն հաճույքով, որ նա դա զգա:

 . Կարողացեք համեղ կերակուրներ պատրաստել, սակայն երբեք մի ստիպեք, որ նա ուտի, առավել եւս` խմի:

 . Խուսափեք հիմար, ժլատ, ծույլ եւ հարբեցող տղամարդկանցից:

 . Միշտ հիշեք, որ Դուք կին եք…

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում